Մամուլի տեսություն 05-12-2016
Կիրակի օրը Ֆիոնը կարողացավ հաղթել Ժյուպեին: Սարկոզին և Ժյուպեն հայտնել են Ֆիոնին իրենց աջակցությունը: Իրողությունն այն է, որ Ֆրանսիայի նախկին վարչապետը գիտի, որ բազմաթիվ խոչընդոտների է բախվելու:
«Ռեսալաթ»
Ֆրանսիայի ընտրությունները և Ֆիոնի մտահոգությունները
Վերջապես Ֆրանսիայում հանրապետականների ներկուսակցական ընտրություններն ավարտվեց Ֆիոնի հաղթանակով: Ֆրանսուա Ֆիոնին և Ալեն Ժյուպեին հաջողվեց հաղթել Նիկոլա Սարկոզիին: Կիրակի օրը Ֆիոնը կարողացավ հաղթել Ժյուպեին: Սարկոզին և Ժյուպեն հայտնել են Ֆիոնին իրենց աջակցությունը: Իրողությունն այն է, որ Ֆրանսիայի նախկին վարչապետը գիտի, որ բազմաթիվ խոչընդոտների է բախվելու: Ֆիոնը հուսով է , որ 2017 թվականի ընտրություններում մեծ է հաղթելու նրա շանսը: Կանխատեսվում է , որ առաջին փուլում Ֆիոնը և Լոպենը հաղթելու են իրենց մրցակիցներին և եզրափակիչ փուլ են անցնելու: Այժմ Ֆիոնի գլխավոր մտահոգությունն այն է , որ Լոպենը մանևր է տալու երկրի հասարակության մոտ: Նա այժմ գործում է Թրամփի նման:
«Շարղ»
Սիրիայի ապստամբ ուժերը մերժել են Հալեպից հեռանալու Ռուսաստանի առաջարկը
Սիրիայի ճգնաժամից անցնում է հինգ տարի: Վերջերս հայտարարվեց, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել Հալեպի մասին Քերիի ներկայացրած առաջարկի շուրջ: Սակայն ապստամբ ուժերը հայտարարեցին, որ չեն պատրաստվում լքել Հալեպը: Հալեպի վերահսկողությունը վերադարձնելը համարվում է 2011 թվականին մեկնարկած հակակառավարական բողոքներով սկսված Ասադի ամենամեծ հաղթանակը: Այսօր ապստամբ ուժերին աջակցող տարածաշրջանային երկրներն այլևս անկարող են կանխել նրանց պարտությունը: Հալեպում ապստամբ ուժերի տիրապետման տակ գտնվող շրջաններում բանակի հաղթանակի արդյունքում, տարածքի բնակիչներին հորդորում են իրենց քաղաք վերադառնալ: ՄԱԿ-ի հաշվարկումներով Հալեպի արևելյան շրջանում ապրում է շուրջ 250 հազար հոգի : Փախստականների կեսը երեխաներ են : Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ ՝ Ստեֆան Դի Միստուրան ասել էր, որ իր առաջարկած լուծումը ենթադրում է տարածաշրջանային գործընկերների մասնակցությունը: Դի Միստուրան միջնորդավորված պատերազմ է որակել այն ինչ այսօր անցնում է Սիրիայում : Նրա խոսքերով, Սիրիայում խաղաղությունը ևս պետք է լինի միջնորդավորված : «Ամենայն հավանականությամբ, մինչև 2016 թվականի ավարտը հալեպի արևելյան շրջանն ազատագրվելու է : Սիրիայի բանակը ծանր գին է վճարել Հալեպում հաղթելու համար : Այժմ հասել է բնակցությունները սկսելու ժամանակը : Դա իշխանության բաժանման միակ ելքն է: հակառակ դեպքում, պարտիզանական պատերազմ է սկսվելու, որին կողմ չէ նույնիսկ ռուսաստանը».-ասել է Դի Միստուրան:
«Ջոմհուրի էսլամի»
ԻԼԻՊ-ից հետո ևս անհրաժեշտ է լինելու Իրաքում ԱՄՆ-ի ներկայությունը
ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ից հետո ևս անհրաժեշտ է լինելու Իրաքում ԱՄՆ-ի ներկայությունը: Քարթերի խոսքերով, իր երկիրը ջանում է Իրաքում տևական պարտության մատնել ԻԼԻՊ-ին , սակայն չի ավարտվելու Իրաքում ամերիկացիների անելիքը: ԻԼԻՊ-ականները փորձում են ձևացնել, թե մոսուլում իրավիճակը խաղաղ է : Սակայն վիրտուալ միջավայրում տեսանյութեր են տարծվում կոտարածների ու սպանությունների մասին: Մյուս կողմից մարդու իրավունքների իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ Սինջարում եզդիների վերադարձի հնարավորություն չկա: երկու տարի առաջ, ԻԼԻպ-ականներն ավերել էին Սինջարը: Իսկ այսօր եզդիների քաղաք վերադառնալու հնարավորությունը զրոյանալուց հետո, իրավիճակն ավելի է ծանրանալու, ինչը եզդիների համար առավել բարդ դրություն է ստեղծելու:
News.am
LA Times. Ռուսաստանը կարող էր ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա
Ռուսաստանը կարող էր ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա, գրում է Los Angeles Times-ը՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի 7 անդամների նամակը։ Սենատորները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից խնդրել են լրացուցիչ տեղեկություններ հրապարակել Ռուսաստանի կառավարության գործունեության վերաբերյալ։ Նկատենք, որ նամակի հեղինակների թվում միայն Հիլարի Քլինթոնի կողմնակիցներն են, գրում է թերթը։
«Շատերին կարող է թվալ, թե դեմոկրատները փորձում են վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները, բայց սա նեղ կուսակցական հարց չէ։ Եթե Ռուսաստանի կառավարությունն իսկապես փորձել է ազդել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների վրա՝ տարածելով տեղեկություններ Քլինթոնի մասին, ամերիկացիները պետք է դա ընդունեն զայրույթով՝ անկախ նրանից, թե ով է հաղթել ընտրություններում նոյեմբերի 8-ին։
Հոկտեմբերին Ներքին անվտանգության դեպարտամենտի տնօրենը հայտարարել է, որ վստահ է Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումների մասով։
Այդուհանդերձ, բոլորը չէ, որ հավատում են այդ տեղեկություններին։ Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիմարություն է կոչել խոսակցությունները, թե Կրեմլը աջակցում է Թրամփին։
ԱՄՆ կառավարությունը պետք է պարզի տեղի ունեցողը։ Եթե Ռուսաստանը ներգրավված է եղել ամերիկյան ընտրություններում, աշխարհը պետք է իմանա այդ մասին։ Եթե ոչ, ապա հետախուզության ղեկավարները անպատասխանատու են վարվել՝ տարածելով նման տեղեկություններ»,-գրում է թերթը։