Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը նշանակվել է երկրի վարչապետ
https://parstoday.ir/hy/news/world-i45535-Ֆրանսիայի_ՆԳ_նախարար_Բեռնար_Կազնյովը_նշանակվել_է_երկրի_վարչապետ
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը նշանակվել Է երկրի կառավարության նոր ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հայտնել են Ելիսեյան պալատում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2016 11:58 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը նշանակվել է երկրի վարչապետ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը նշանակվել Է երկրի կառավարության նոր ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հայտնել են Ելիսեյան պալատում:

Որոշումն ընդունվել Է վարչապետի Մանյուել Վալսի պաշտոնաթողությունից հետո: Դեկտեմբերի 6-ին ավելի վաղ Վալսը թողել Է Ֆրանսիայի կառավարության ղեկավարի պաշտոնը:

Պաշտոնից իր հեռանալու մասին նա պաշտոնապես հայտարարել Է հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Ելիսեյան պալատում կայացած հանդիպման ընթացքում:

Այդ քայլին Վալսը դիմել Է, որպեսզի մասնակցի սոցիալիստների փրայմերիզներին: Այդ մասին նա հայտարարել Է դեկտեմբերի 5-ին եւ նշել, թե հույս ունի միավորել սոցիալիստներին:

lratvakan.am/