Քաշմիրում շարունակվում են ճնշումները
Նյու Դելին սահմանափակումներ է դրել Հնդկաստանի տիրապետության տակ գտնվող Քաշմիրի կենտրոն Շրինագարում բողոքարարների ցույցերը կանխելու համար:
Ըստ «Press tv» հեռուստաընկերության հաղորդման, երեքշաբթի օրը Քաշմիրում տեղի ունեցած ցույցերում տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել, այդ թվում շրջանի «Ազատություն» ճակատի ղեկավար ՝ Յասին Մալեքը:
Մալեքը քննադատել էր Քաշմիրի բնակչության դեմ Հնդկաստանի իշխանությունների բռնությունները:
Նշելով, որ Քաշմիրի ժողովուրդը ցանկանում է ազատվել Հնդկաստանի տիրապետությունից, սակայն Նյու Դելին պաշտոնապես չի ճանաչում շրջանի ժողովրդի իրավունքները, Մալեքն ասել է.-«Խաղաղ պայքարը շարունակվելու է »:
Քաշմիրում իրավիճակը սկսել է լարվել անցյալ տարվա հուլիսին` անվտանգության ուժերի կողմից «Ալ-Մոջահեդին» կուսակցության հրամանատար ՝ Բորհան Մոզաֆֆար Վանիի սպանվելուց հետո:
Այս ընթացքում, Քաշմիրի բողոքարարների վրա Հնդկաստանի իշխանությունների հարձակման հետևանքով, զոհվել է 107 հոգի, վիրավորվել և ձերբակալվել են հազարավոր ուրիշներ: