Դոնալդ Թրամփը Time ամսագրի վարկածով տարվա մարդ է ճանաչվել
https://parstoday.ir/hy/news/world-i45757-Դոնալդ_Թրամփը_time_ամսագրի_վարկածով_տարվա_մարդ_է_ճանաչվել
Ամերիկյան Time ամսագիրը երկրի 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին տարվա մարդ է ճանաչել: Ամսագիրը Դոնալդ Թրամփին «Ամերիկայի մասնատված նահանգների նորընտիր նախագահ» է անվանել: Գրում է Gazeta.ru.-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 13:40 Asia/Tehran
  • Դոնալդ Թրամփը Time ամսագրի վարկածով տարվա մարդ է ճանաչվել

Ամերիկյան Time ամսագիրը երկրի 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին տարվա մարդ է ճանաչել: Ամսագիրը Դոնալդ Թրամփին «Ամերիկայի մասնատված նահանգների նորընտիր նախագահ» է անվանել: Գրում է Gazeta.ru.-ն:

Սակայն ամսագրի խմբագրությունը չի կարողացել կողմնորոշվել, թե արդյոք նրա գործունեությունն ավելի շատ դրական, թե բացասական ազդեցություն է ունեցել աշխարհում: Ամսագրի վարկանիշով «Տարվա մարդ» կոչման հավանական թեկնածուներից էին նաև Հիլարի Քլինթոնը, հաքերներ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Բիյոնսեն և գիտնականներ, որոնք զբաղվել են CRISPR- տեխնոլոգիաներով:

ankakh.com/