Եվրոպացի ահաբեկիչները շարունակում են մնալ Սիրիայում և Իրաքում
Եվրոպական կառույցների հայտարարությամբ, շուրջ 2500 եվրոպացի ահաբեկիչներ շարունակում են մնալ Սիրիայում և Իրաքում :
«Le point» ֆրանսական շաբաթաթերթի կայքի հաղորդման համաձայն, եվրոպացի ահաբեկիչների 15-20 տոկոսը սպանվել են Իրաքում և Սիրիայում, 30-35 տոկոսն իրենց երկրներ են վերադարձել, իսկ 50 տակոսը շարունակում է մնալ այդ երկրներում:
Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԵՄ համակարգող Ժիլ դե Կերշովը հայտարարել է, որ 2500 եվրոպացիներ մնացել են Սիրիայում և Իրաքում : Իսկ եվրոպական երկրները հավանաբար պետք է պատրաստ լինեն ահաբեկիչների վերադարձին և հավանական ահաբեկչական գործողություններին:
Եվրամիության պաշտոնյան անդրադարձել է ահաբեկիչների վերադարձին եվրոպական երկրների վերաբերմունքին: Նա Եվրամիության անդամ երկրներին հորդորել է համապատասխան քայլեր ձեռնարկել և ինֆորմացիա փոխանակել: