Իսրայելցի բողոքարարները տապալել են Նեթանյահուի արձանը
https://parstoday.ir/hy/news/world-i45865-Իսրայելցի_բողոքարարները_տապալել_են_Նեթանյահուի_արձանը
Իսրայելցի բողոքարարները տապալել են Թելավիվի Ռաբինի հրապարակում տեղադրված Բենյամին Նեթանյահուի արձանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 08:57 Asia/Tehran
  • Իսրայելցի բողոքարարները տապալել են Նեթանյահուի արձանը

Իսրայելցի բողոքարարները տապալել են Թելավիվի Ռաբինի հրապարակում տեղադրված Բենյամին Նեթանյահուի արձանը:

Ըստ «Press tv» հեռուստաընկերության հինգշաբթի օրվա հաղորդման, բողոքարարներից մեկն ասել է.-«Նեթանյահուն վնասում է ժողովրդավարությանը և փորձում է իշխանության նոր մոդել կերտել»:

Էներգետիկայի ու մամուլի ոլորտներում Նեթանյահուի սկանդալային քաղաքականությունը , նաև իր կնոջ դեմ ներկայացված կոռուպցիայի գործի պատճառով, պաղեստինյան օկուպացված տարածքներում բողոքի ալիք է բարձրացել:

Հարյուրավոր իսրայելցի ակտիվիստներ նոյեմբերի 12-ին Թել Ավիվում կազմակերպված ակցիա ընթացքում  բողոքել էին լրագրողների ու մամուլի դեմ ուղղված Նեթանյահուի քայլերի դեմ:

Ցուցարարները Սիոնիստական ռեժիմի վարչապետին մեղադրել էին լրագրողների դեմ մեղադրանք ներկայացնելու և իր քաղաքականությունը քննադատող ռադիո-հեռուստաընկերության աշխատանքը դադարեցնելու փորձի մեջ:

Ըստ աղբյուրի, Նեթանյահուն խստացրել է ընդդիմադիր  մամուլի վրա գործադրող ճնշումները: