ԱՄՆ անազդեցիկ շրջափակումները և նավթային ոլորտում Իրանի հետ Եվրոպայի համագործակցությունը
Իրանի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ՝ Մանսուր Մոազամին ասել է.«ԱՄՆ Կոնգրեսում հակաիրանական շրջափակումների ևս 10 տարով երկարաձգումը չի ազդել ազգային նավթարդյունաբերության ոլորտում Իրանի հետ եվրոպական ընկերությունների համագործակցության ընդլայնման վրա»:
Մանսուր Մոազամին ասել է.«Համատեղ գործողությունների ծրագիր»-ը բազմակողմանի համաձայնություն է և նավթարդյունաբերության ոլորտում Իրանի հետ եվրոպական ընկերությունների համագործակցությունն ընդլայնվելու է»:
«Աշխարհի երկրները ցանկանում են ներդրում կատարել Իրանում, ինչը ապացուցում է,որ նրանք չեն վստահում ամերիկացիներին»,նշել է Մոազամին:
Նրա խոսքերով՝ եվրոպական երկրները նկատել են ,որ Իրանի հետ աշխատելու առիթը կորցրել են, ուստի փորձում են հատուցել անցյալի կրած վնասը:
Միջուկային գործարքին հաջորդող ժամանակաշրջանում արտասահմանյան բազմաթիվ երկրներ ու միջազգային ընկերություններ հանդես են եկել Իրանի նավթարդյունաբերության ոլորտում համագործակցության ցանկությամբ:
Մինչ այժմ Իրանի ազգային նավթընկերությունը 15 փոխըմբռնման հուշագիր է ստորագրել արտասահմանյան ընկերությունների հետ:
Դեկտեմբերի 7-ին Իրանի ազգային նավթընկերությունը և եվրոպական Շել ընկերությունը համագործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: