«Հյուսիս-Հարավ» միջանցքի իրագործումը մոտ է, ինչպես երբեք. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հայտարարել է, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը կկապի Ռուսաստանն ու Հնդկաստանը, հնարավորությունների պատմական պատուհան է և օգտակար կլինի նախագծին մասնակից բոլոր երկրների համար։
Նրա խոսքերով՝ դա կլինի յուրատեսակ նոր Մետաքսի ճանապարհ, որը կկապի նախագծի մասնակից երկրներին և լրջորեն կէժանացնի բեռնափոխադրումները։ Հաղորդվում է, որ Բյուլբյուլօղլուն այս հայտարարությունն արել է Մոսկվայում «Հյուսիս-Հարավ» միջանցքի վերաբերյալ անցկացված կոնֆերանսի ժամանակ։
Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին իր հերթին հայտարարել է, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը մոտ է իրագործմանը, ինչպես երբեք, ինչին նպաստում է նաև ներկայիս միջազգային իրավիճակը.«Հյուսիս-Հարավ նախագիծը երբևէ այսքան մոտ չի եղել իրագործմանը, որքան՝ այսօր։ Միջազգային իրողություններն ու տարածաշրջանային փաստերը այնպիսին են, որ այդ նախագիծն անհրաժեշտ է իրականացնել առավելագույն արագությամբ։ Դա օգտակար է տարածաշրջանի բոլոր երկրների համար»։
1in.am/