«Հյուսիս-Հարավ» միջանցքի իրագործումը մոտ է, ինչպես երբեք. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան
https://parstoday.ir/hy/news/world-i45910-Հյուսիս_Հարավ_միջանցքի_իրագործումը_մոտ_է_ինչպես_երբեք._Ռուսաստանում_Ադրբեջանի_դեսպան
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հայտարարել է, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը կկապի Ռուսաստանն ու Հնդկաստանը, հնարավորությունների պատմական պատուհան է և օգտակար կլինի նախագծին մասնակից բոլոր երկրների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 14:08 Asia/Tehran
  • «Հյուսիս-Հարավ» միջանցքի իրագործումը մոտ է, ինչպես երբեք. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հայտարարել է, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը կկապի Ռուսաստանն ու Հնդկաստանը, հնարավորությունների պատմական պատուհան է և օգտակար կլինի նախագծին մասնակից բոլոր երկրների համար։

Նրա խոսքերով՝ դա կլինի յուրատեսակ նոր Մետաքսի ճանապարհ, որը կկապի նախագծի մասնակից երկրներին և լրջորեն կէժանացնի բեռնափոխադրումները։ Հաղորդվում է, որ Բյուլբյուլօղլուն այս հայտարարությունն արել է Մոսկվայում «Հյուսիս-Հարավ» միջանցքի վերաբերյալ անցկացված կոնֆերանսի ժամանակ։

Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին իր հերթին հայտարարել է, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը մոտ է իրագործմանը, ինչպես երբեք, ինչին նպաստում է նաև ներկայիս միջազգային իրավիճակը.«Հյուսիս-Հարավ նախագիծը երբևէ այսքան մոտ չի եղել իրագործմանը, որքան՝ այսօր։ Միջազգային իրողություններն ու տարածաշրջանային փաստերը այնպիսին են, որ այդ նախագիծն անհրաժեշտ է իրականացնել առավելագույն արագությամբ։ Դա օգտակար է տարածաշրջանի բոլոր երկրների համար»։

1in.am/