Մոգերինին և Լավրովը զրուցել են Սիրիայում իրավիճակի շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i45994-Մոգերինին_և_Լավրովը_զրուցել_են_Սիրիայում_իրավիճակի_շուրջ
ՌԴ-ի ԱԳ նախարարը և ԵՄ արտաքաին քաղաքականության հանձնակատարը զրույց-երկխոսություն են ունեցել Սիրիայում տիրող պայմանների և այդ երկրին առնչվող այլ խնդիրների վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2016 12:36 Asia/Tehran
  • Մոգերինին և Լավրովը զրուցել են Սիրիայում իրավիճակի շուրջ

ՌԴ-ի ԱԳ նախարարը և ԵՄ արտաքաին քաղաքականության հանձնակատարը զրույց-երկխոսություն են ունեցել Սիրիայում տիրող պայմանների և այդ երկրին առնչվող այլ խնդիրների վերաբերյալ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 9-ին, ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած հանդիպման ընթացքում, զրուցելով Սիրիայի ճգնաժամի կարգավորման հեռանկարների մասին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին միասին քննարկել են ԵՄ-ՌԴ երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ ինչպես նաև Ուկրաինայի խնդիրը»:

Սիրիայի խնդիրը կարևորագույն հարցերից է ինչի շուրջ կա անհամաձայնություն ՌԴ-ի և արևմտյան երկրների այդ թվում ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև, որի պատճառով էլ հիշյալ երկրների և ՌԴ-ի միջև սառել են երկկողմ հարաբերությունները:

Անցած երկու օրերի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը երեք փուլերից բաղկացած բանակցություն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: