Օլանդն ու Էրդողանը կոչ են արել վերսկսել միջսիրիական բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i4618-Օլանդն_ու_Էրդողանը_կոչ_են_արել_վերսկսել_միջսիրիական_բանակցությունները
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ են արել վերսկսել բանակցությունները սիրիական ընդդիմության ու իշխանության միջև՝ երկրում իրավիճակի կարգավորման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2016 14:21 Asia/Tehran
  • Օլանդն ու Էրդողանը կոչ են արել վերսկսել միջսիրիական բանակցությունները

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ են արել վերսկսել բանակցությունները սիրիական ընդդիմության ու իշխանության միջև՝ երկրում իրավիճակի կարգավորման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Պետությունների ղեկավարները քննարկել են իրենց տեսակետները՝ փետրվարի 11-ին Մյունխենում ընդունված կոմյունիկեի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 2254 բանաձևի վերաբերյալ։ Նրանք երկուսն էլ կոչ են անում վերսկսել միջսիրիական բանակցությունները»,-ասված է Օլանդի և Էրդողանի հեռախոսազրույցն ամփոփող հաղորդագրության մեջ, որը տարածել է Ելիսեյան պալատը։

Ֆրանսիայի նախագահը դարձյալ ուշադրություն է հրավիրել Սիրիայում իշխանափոխության քաղաքական անցման անհրաժեշտության վրա։ Նա դարձյալ հայտարարել է, թե չափազանց մտահոգված է Հալեպում իրավիճակի վատթարացման համար։

Օլանդը Թուրքիայի նախագահին ցավակցել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության համար, որին զոհ է գնացել մոտ 30 մարդ։ Երկու նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

tert.am

18/2/2016