Ավստրիան պահանջել է դադարեցնել ԵՄ-ի և Թուրքիայի բանակցությունները
Ավստրիան հանդես է եկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները դադարեցնելու պահանջով:
Ըստ «Ֆրանս Պրես» գործակալության հաղորդման, Ավստրիայի ԱԳ նախարար ՝ Սեբաստիան Կուրցի խոսքերով, իր երկիրը ընդդիմանալու է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուների առաջիկա նիստի օրակարգում դրված միության կազմում Թուրքիայի ինտեգրման մասին բանակցությունների շարունակմանը:
Կուրցի հավաստմամբ, ներկա պայմաններում Եվրոպան համապատասխան կերպով չի հակադարձել Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:
Առաջիկա երեքշաբթի օրը կայանալիք հանդիպմանը, Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկելու են դեպի այլ երկրներ ՝ այդ թվում Թուրքիա, Եվրամիության սահմանների ընդլայնման գործընթացի զարգացման հարցը:
Ավստրիայի ԱԳ նախարարը Թուրքիային մեղադրել է երկրում օրենքի , ժողովրդավարության ու մարդու իրավունքները ոտնահարելու մեջ:
Նիդերլանդների կառավարությունը ևս հայտարարել է, որ ջանքեր է գործադրելու Եվրամիության կազմում Թուրքիայի ինտեգրման բանակցությունները դադարեցնելու ուղղությամբ: