Պաոլո Ջենթիլոնին՝ Իտալիայի նոր վարչապետ
Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցու հրաժարականից հետո նախագահ Սերջիո Մաթարելան Պաոլո Ջենթիլոնիին նշանակել է վարչապետի պաշտոնում:
Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, Ջենթիլոնին նշել է, թե գիտակցում է, որ Իտալիան ունի գործունյա կառավարության կարիք: Նա ասել է, որ անելու է ամեն ինչ` նման կառավարություն ձևավորելու համար:
Պաոլո Ջենթիլոնին Իտալիայի վարչապետի պաշտոնում պետք է կարգավորի մի շարք խնդիրներ, այդ թվում ընտրությունների օրենքի բարեփոխումը և բանկային ոլորտի հարցերը:
60-ամյա Ջենթիլոնին Ռենցիի կառավարության մեջ վարում էր ԱԳ նախարարի պաշտոնը:
Իտալիայի առաջիկա ընտրությունները տեղի են ունենալու 2018 թվականի փետրվարին, սակայն ընդդիմադիր կուսակցությունների համաձայնության դեպքում, դրանք կարող են կազմակերպվել մեկ տարի ավելի շուտ:
41-ամյա Մաթեո Ռենցին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում պարտություն կրելուց հետո, դեկտեմբերի 4-ին հայտարարեց իր հրաժարականը: