ԵՄ-ն եւ Կուբան համաձայնագիր են ստորագրել հարաբերությունների նորմալացման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i46393-ԵՄ_ն_եւ_Կուբան_համաձայնագիր_են_ստորագրել_հարաբերությունների_նորմալացման_մասին
Եվրամիությունը եւ Կուբան համաձայնագիր են ստորագրել հարաբերությունների նորմալացման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 12, 2016 11:13 Asia/Tehran
  • ԵՄ-ն եւ Կուբան համաձայնագիր են ստորագրել հարաբերությունների նորմալացման մասին

Եվրամիությունը եւ Կուբան համաձայնագիր են ստորագրել հարաբերությունների նորմալացման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քաղաքական երկխոսության եւ համագործակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրման արաարողությունը տեղի Է ունեցել ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպման շրջանակներում, փաստաղթղի տակ ստորագրել են ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան:

«ԵՄ-ի եւ Կուբայի միջեւ պատմության մեջ առաջին համաձայնագիրը ներկայացնում Է երկկողմ հարաբերությունների հիմքը: Այն նախատեսում Է ուժեղացված քաղաքական երկխոսություն, բարելավված երկկողմ համագործակցություն եւ համատեղ գործողություններ բազմակողմ հարցերում»,- ավելի վաղ հայտնել Է Եվրամիության խորհուրդը:

Փաստաթուղթն ստորագրելու որոշումը ԵՄ-ի խորհրդի կողմից ընդունվել Էր դեկտեմբերի 6-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am