Մամուլի տեսություն 12-12-2016
https://parstoday.ir/hy/news/world-i46402-Մամուլի_տեսություն_12_12_2016
64-ամյա Թիլերսոնը ղեկավարում է ExxonMobil–ը 2006-ից սկսած։ Ավելի վաղ The Wall Street Journal թերթը նշել էր, որ պետքարտուղարի պաշտոնում ընտրվելու դեպքում նա կկարողանա դրական դեր կատարել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարթման հարցում՝ հաշվի առնելով ExxonMobil–ի ակտիվ համագործակցությունը ռուսական բիզնեսի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2016 11:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  12-12-2016

64-ամյա Թիլերսոնը ղեկավարում է ExxonMobil–ը 2006-ից սկսած։ Ավելի վաղ The Wall Street Journal թերթը նշել էր, որ պետքարտուղարի պաշտոնում ընտրվելու դեպքում նա կկարողանա դրական դեր կատարել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարթման հարցում՝ հաշվի առնելով ExxonMobil–ի ակտիվ համագործակցությունը ռուսական բիզնեսի հետ։

«Իրան»

Թրամփն ո՞ւմ է ընտրել պետքարտուղարի պաշտոնի համար

 

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ExxonMobil նավթային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլլերսոնին  նշանակել ԱՄՆ պետքարտուղար։ Նշանակման մասին պաշտոնապես կհայտարարեն շաբաթվա ընթացքում։ Ամենայն հավանականությամբ Թիլերսոնի տեղակալը կդառնա ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը։ Իսկ ԿՀՎ-ի նախկին ղեկավարը քննադատել է Թրամփին ՝ իր կատարած ընտրության համար: Նրա խոսքերով, Թրամփին չի կարելի հավատարիմ ամերիկացի համար, քանզի նա իր կառավարության կազմում է ընդգրկում Ռուսաստանի համախոհ մարդու:

64-ամյա Թիլերսոնը ղեկավարում է ExxonMobil–ը 2006-ից սկսած։ Ավելի վաղ The Wall Street Journal թերթը նշել էր, որ պետքարտուղարի պաշտոնում ընտրվելու դեպքում նա կկարողանա դրական դեր կատարել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարթման հարցում՝ հաշվի առնելով ExxonMobil–ի ակտիվ համագործակցությունը ռուսական բիզնեսի հետ։

 

 

 

 

«Շարղ»

Թրամփի կատարած ընտրությանն անդրադարձել է նաև «Շարղ» օրաթերթը

Պուտինի համախոհը ՝ Թրամփի կառավարությունում

 

Պետքարտուղարի պաշտոնի համար տարբերակներ էին առաջադրվել: Բոլորը գիտեն, որ այդ պետքարտուղարը համարվում է ԱՄՆ-ի նախագահի աջ ձեռքը : Մի օր խոսվում է Միթ Ռոմնիի առաջադրվելու մասին, մյուս օրը գեներալ Պետրիաոսին են առաջադրում,  իսկ հաջորդ օրը Նյու Յորքի նախկին քաղաքապետին: Այսօր էլ ExxonMobil նավթային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլլերսոնին  նշանակել ԱՄՆ պետքարտուղար։ Մարդ, ով բնավ չունի քաղաքական փորձ և պետք է կարգավորի ԱՄՆ-ի հազարումի խնդիրները: Վերջին օրերին Թիլլերսոնը մի քանի անգամ հանդիպել է Թրամփին: Նրա առաջադրումը քննադատությունների տեղիք է տվել, նամանավանդ այն բանից հետո, երբ հայտարարվեց, թե Ռուսաստանը դեր է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրություններում: Իսկ այսօր ռուսամետ մեծահարուստի առաջադրումը այլ կերպ է ընկալվում: Ընտրության  պատճառը պարզ է: Լինելով նավթի շուկայում ազդեցիկ մարդ, Թիլլերսոնը կարող է լավ գործակցություն ունենալ ռուսական նավթընկերությունների հետ, ինչը ներկա պայմաններում անհրաժեշտ է ԱՄՆ-ի համար: Նամանավանդ, որ Թիլլերսոնը վերջերս կողմ էր արտահայտվել հակառուսական պատժամիջոցները հանելու մասին: Իսկ մեկ տարի առաջ նա ստացել էր Կրեմլի պատվո շքանշանը: Նա նշել էր, որ Վաշինգտոնը պետք է առաջին հերթին պատասխանատու լինի Պուտինի հետ իր մոտ ու հեռու հարաբերությունների համար: : Մյուս կողմից, ասվում է , թե Թիլլերսոնի թեկնածությունը հաստատվելու դեպքում, նա իր տեղակալի պաշտոնում է ընտրելու ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան ՝ Ջոն Բոլթենինին, ով միջուկային համաձայնությանը խիստ ընդդիմանալով մինչև ռազմական քայլերի առաջարկն առաջ գնաց :

 

 

 

 

«Ռեսալաթ»

Արդյուք կարգավորվելո՞ւ է ճգնաժամն Իտալիայում

 

 Իտալիան դարձել է Եվրամիությունում քաղաքական ու տնտեսական ճգնաժամերի կիզակետը: Վերջին հանրաքվելում Ռենցիի կառավարության պարտությունն ընկալվում է այդ երկրում հակաեվրոպական ու ծայրահեղական հոսանքների ակտիվացում: Հանրաքվեից հետո, վարչապետը հրաժարվել է իր պաշտոնից: Հաջորդ վարչապետը ով էլ լինի, ունենալու է սահմանափակ հնարավորություններ: Իտալիայի նախագահն առաջիկա օրերին հայտնելու է իր որոշման մասին: Ոմանք պնդում են, թե վարչապետը լինելու է ներքին գործերի կամ էկոնոմիկայի նախարարը: Իտալիան համարվում է Եվրոպայի ամենաանկայուն երկիրը : վերջին 17 տարիներին, իտալիայում աշխատել է 63 կառավարություն:

Մյուս կողմից, ԵՄ-ը հյտարարել է , որ Իտալիայում պետք է ընտրություններ անց կացնել: Հավանաբար հաղթելու է Հինգաստղանի շարժումը, իսկ դա լինելու է Եվրամիության միասնության կողմնակիցների համար վատագույն տարբերակը: Ամեն ինչից առավել, երկիրը քվեարկության մասին նոր օրենքի կարիք ունի: Հավանաբար նոր կառավարություն ձևավորելու պարտականությունը տրվելու է ԱԳ նախարարին: Իտալիայում գործող օրենքների համաձայն, ընտրությունները կայանալու են 2018 թվականին, սակայն նոր օրենքի ընդունման դեպքում, քաղաքական կուսակցությունները և նախագահը կարող են վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու պահանջ ներկայացնել: Ամեն դեպքում, եվրոպական երկրների պետայրերին մտահագում են երկրի ապագա քաղաքական իրադարձությունները : Իրադարձություններ, որոնք եվրոգոտով չեն սահմանափակվելու:

 

 

 

 

 

galatv.am

Եվրամիությունն ուղի է հարթում Ուկրաինայի եւ Վրաստանի համար

 

«ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են պարզեցնել ընթացակարգը, որը թույլ կտա դադարեցնել վիզային ռեժիմն այն պետությունների հետ, որոնք ԵՄ անդամ չեն,- հայտնում են The Wall Street Journal թերթի լրագրողներ Լորենս Նորմանը եւ Մարթեն վան Թարթվիյքը: – Դա կվերացնի Ուկրաինայի եւ Վրաստանի հետ վիզային նոր համաձայնագրեր կնքելու հետ կապված խոչընդոտները: Միեւնույն ժամանակ Նիդերլանդներում կրկին քարոզում են վավերացնել ԵՄ- Ուկրաինա առեւտրային համաձայնագիրը»:

Թերթը գրում է. «Նոր մեխանիզմը կտարածվի ավելի քան 50 համաձայնագրերի վրա՝ այդ թվում ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Բրազիլիայի եւ Իսրայելի հետ: Այդ մեխանիզմների վերանայումը Վրաստանի եւ Ուկրաինայի հետ առանց վիզային ռեժիմի համաձայնագիր կնքելու նախապայման է: Դա կարող է տեղի ունենալ արդեն 2017թ.-ի սկզբին»:

Հեղինակները թվարկում են, թե որ դեպքում ԵՄ-ը կարող է ժամանակավորապես չեղարկել առանց վիզային ռեժիմը որեւէ պետության հետ. 1. եթե կտրուկ ավելանում է այդ երկրի քաղաքացիների թիվը ԵՄ սահմաններում՝ ապօրինի տեղափոխված. 2. եթե կտրուկ ավելացել են ապաստան խնդրողների հայտերը. 3. եթե տվյալ երկիրը կհրաժարվի ընդունել այն քաղաքացիներին, ովքեր ԵՄ-ի կողմից ճանաչվել են փախստական:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ այժմ Եվրամիությունը հասել է Ուկրաինայի եւ Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի գործարկման ավարտական փուլին: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ որոշումը կհաստատեն ԵՄ անդամ երկրների առաջնորդները: Առաջարկվում է նաեւ վավերացնել ԵՄ- Ուկրաինա համաձայնագիրը: «Եվրոպական միասնության պահպանումն» ամենալավ պատասխանն է Պուտինի արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է Եվրոպայի սահմանների ապակայունացմանը»- ասված է հայտարարությունում:

Նիդերլանդների վարչապետի խնդրանքով, ԵՄ պաշտոնյանները կազմում են ԵՄ անդամ երկրների ղեկավարների հայտարարությունը: «Այնտեղ նշվում է, որ այդ համաձայնագրով Ուկրաինան ավտոմատ կերպով չի դառնում ԵՄ անդամ, ինչպես նաեւ, համաձայնագիրը, որը պարտադիր կարգով կներառի նաեւ մեծ ֆինանսական օգնություն Ուկրաինային, չի ենթադրում Կիեւի անվտանգության համար որեւէ երաշխիք եւ Ուկրաինայի քաղաքացիներին իրավունք չի տա աշխատել ԵՄ-ում»,- նշվում է հոդվածում:

 

 

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան