Լավրովը պատմել է Ռուսաստանի մասին հիշատակումների վերաբերյալ ԵՄ ցուցումների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i46495-Լավրովը_պատմել_է_Ռուսաստանի_մասին_հիշատակումների_վերաբերյալ_ԵՄ_ցուցումների_մասին
ԵՄ-ում գրավոր ցուցումներ կան՝ Ռուսաստանը հիշատակելիս որոշակի տերմինների գործածման մասին, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգգեյ Լավրովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2016 06:39 Asia/Tehran
  • Լավրովը պատմել է Ռուսաստանի մասին հիշատակումների վերաբերյալ ԵՄ ցուցումների մասին

ԵՄ-ում գրավոր ցուցումներ կան՝ Ռուսաստանը հիշատակելիս որոշակի տերմինների գործածման մասին, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգգեյ Լավրովը։

Այդ տերմիններից են «Ղրիմի բռնազավթումը», «Դոնբասի օկուպացիան», վստահեցրել է նա, փոխանցում է «ՌԲԿ»-ն։

Լավրովը նշել է, որ Մոսկվան տեղյալ է նման հրահանգների գոյության մասին, սակայն շատ երկրներ չեն հետեւում դրանց։ «Չեմ կարծում, թե մեծ գաղտնիք կբացեմ, եթե ասեմ, որ մենք գիտենք, որ ԵՄ-ում կան գրավոր ցուցումներ, թե ինչպես պետք է երկրները հրապարակավ արտահայտվեն ՌԴ-ի մասին»,- մեջբերում է Լավրովին ՏԱՍՍ-ը։ «Այնտեղ գրված է, որ Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակման ժամանակ բոլոր այդ երկրների համար պարտադիր է արտասանել «Ղրիմի անեքսիա», «Դոնբասի օկուպացիա» տերմինները», -ասել է նախարարը։

Լավրովը հավելել է, որ իր կարծիքով երկրները այլեւս «կուրորեն չեն հետեւում» այդ հրահաններին, քանի որ ԵՄ-ում քիչ չեն երկրները որոնք «հասկանում են ներկա իրավիճակի անհեթեթությունը»։

News.am