ԵՄ. Ներկա պայմաններում անդամակցության հարցով չենք բանակցելու Թուրքիայի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i46639-ԵՄ._Ներկա_պայմաններում_անդամակցության_հարցով_չենք_բանակցելու_Թուրքիայի_հետ
ԵՄ-ն մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ Թուրքիայում հեղաշրջմանը հաջորդած ժամանակաշրջանում ծավալված հալածանքների կապակցությամբ առկա մտահոգությունների պատճառով ներկա պայմաններում պատրաստ չէ այդ միությանն անդամակցելու հարցով խորհրդակցել Անկարայի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2016 03:58 Asia/Tehran
  • ԵՄ. Ներկա պայմաններում անդամակցության հարցով չենք բանակցելու Թուրքիայի հետ

ԵՄ-ն մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ Թուրքիայում հեղաշրջմանը հաջորդած ժամանակաշրջանում ծավալված հալածանքների կապակցությամբ առկա մտահոգությունների պատճառով ներկա պայմաններում պատրաստ չէ այդ միությանն անդամակցելու հարցով խորհրդակցել Անկարայի հետ:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ԵՄ երեքշաբթի օրվա հաղորդագրության մեջ նշված է, որ ներկա պայմաններում Թուրքիայի հետ բանակցության որևէ նոր գլուխ չի բացվելու:

ԵՄ-ն հունիս ամսին սկսեց Թուրքիայի հետ բանակցությունների 16-րդ շրջանը: Հատկանշական է սակայն, որ բանակցություններից միայն մի շրջանն է հաջող ավարտ ունեցել:

Վերջնական համաձայնության հանգելու համար ԵՄ-ն ու Թուրքիան պիտի համաձայնության գան 35 կետերի շուրջ:

ԵՄ անդամ երկրներից Ավստրիան հրաժարվել է ստորագրել այդ հաղորդագրությունը:

Ավստրիայի ներկայացուցիչներն ակնկալում էին, որ այդ հաղորդագրությունն ընդմիշտ փակված պիտի հայտարարի Թուրքիայի հետ ԵՄ-ի բանակցության թեման: