Ֆրանսիան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի դիտորդների ներկայությունը Հալեպում
https://parstoday.ir/hy/news/world-i46690-Ֆրանսիան_անհրաժեշտ_է_համարում_ՄԱԿ_ի_դիտորդների_ներկայությունը_Հալեպում
Ֆրանսիան անհրաժեշտ Է համարում, որ ՄԱԿ-ն իր դիտորդներին ուղարկի Հալեպ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն՝ ելույթ ունենալով «ֆրանս-2» հեռուստաալիքի եթերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2016 08:37 Asia/Tehran
  • Ֆրանսիան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի դիտորդների ներկայությունը Հալեպում

Ֆրանսիան անհրաժեշտ Է համարում, որ ՄԱԿ-ն իր դիտորդներին ուղարկի Հալեպ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն՝ ելույթ ունենալով «ֆրանս-2» հեռուստաալիքի եթերում:

«Հալեպում տեղի ունեցող իրադարձությունները ահավոր ողբերգություն են, այնտեղ քաոս Է տիրում: Ֆրանսիան անհրաժեշտ Է համարում ՄԱԿ-ի, ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպությունների, ինչպես, օրինակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՅՈՒՆԻԵՍՖ-ի դիտորդների ներկայությունը Հալեպում: Հարկ Է, որ նրանք միջամտեն այնտեղ ծավալվող իրադարձություններին»,-նշել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

orer.am/