Ինչ են որոնել մարդիկ Google-ում 2016 թվականին
https://parstoday.ir/hy/news/world-i46747-Ինչ_են_որոնել_մարդիկ_google_ում_2016_թվականին
Google որոնղական համակարգը ասել է՝ ինչ են որոնել մարդիկ 2016թ․, հաղորդում է CNET-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2016 13:03 Asia/Tehran
  • Ինչ են որոնել մարդիկ Google-ում 2016 թվականին

Google որոնղական համակարգը ասել է՝ ինչ են որոնել մարդիկ 2016թ․, հաղորդում է CNET-ը։

Օգտատերերն ամենաշատը տեղեկատվություն են որոնել Powerball վիճակախաղի, երաժիշտ Փրինսի (որը մահացել է այս տարի), Մեթյու փոթորիկի, Pokemon Go և Slither.io. խաղերի մասին։

Առաջին տասնյակում հայտնվել են նաև Օլիմպիական խաղերը եև երաժիշտ Դևիդ Բոուին, որը մահացել է 2016թ․։ Օգտատերերին նաև հետաքրքրել է Դոնալդ Թրամփը և ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները։ Թոփ-10-ը եզրափակում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Տարվա մարդ վարկանիշում առաջատար են Թրամփը և Քլինթոնը։ «Նորություններ» բաժնում տեղ են գտել Օլիմպիադան, «ընտրությունները», Օռլանդոյի հրաձգությունը, Brexit-ը, Զիկա վիրուսը։

1in.am