Ղազախստանը ողջունում է ԵՏՄ ազատ առեւտրի գոտու ստեղծման նկատմամբ Իսրայելի հետաքրքրությունը
Դեկտեմբեր 14, 2016 14:02 Asia/Tehran
Ղազախստանը ողջունում է ԵՏՄ ազատ առեւտրի գոտու ստեղծման նկատմամբ Իսրայելի հետաքրքրությունը։
Այս մասին Իսրայելի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Իսրայելը հետաքրքրված է ԵՏՄ ազատ առեւտրի գոտում մասնակցության հարցով։ Ղազախստանը պաշտպանում է այդ հետաքրքրությունը»,– ասել է Նազարբաեւը Նեթանյահուի հետ հանդիպման ավարտին։
Նշենք, որ Ղազախստան այցելության ընթացքում Նեթանյահուն մի շարք ոլորտներում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր է ստորագրել։
News.am
Պիտակ