Բրյուսելը չի բացառում համագործակցությունը Մոսկվայի հետ՝ ընդդեմ Թրամփի
https://parstoday.ir/hy/news/world-i46870-Բրյուսելը_չի_բացառում_համագործակցությունը_Մոսկվայի_հետ_ընդդեմ_Թրամփի
Եվրամիության դիվանագիտության պատասխանատուն՝ չի բացառել, որ Եվրոպական ընտանիքը կարող է միավորվել Ռուսաստանի հետ՝ Թրամպի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2016 13:37 Asia/Tehran
  • Բրյուսելը չի բացառում համագործակցությունը Մոսկվայի հետ՝ ընդդեմ Թրամփի

Եվրամիության դիվանագիտության պատասխանատուն՝ չի բացառել, որ Եվրոպական ընտանիքը կարող է միավորվել Ռուսաստանի հետ՝ Թրամպի դեմ:

Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Բրյուսելը պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ՝ Միացյալ Նահանգների ընտրված նախագահի որոշ ծրագրերի դեմ: Որպես օրինակ Մոգերինին բերել է հենց Իրանի միջուկային ծրագրի և Իսլամական Հանրապետության հետ հետագա հարաբերությունները կառուցելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի պատկերացումները,:

Եվրամիության դիվանագիտության պատասխանատուն ընդգծել է Ռուսաստանի նախագահի դերը Իրանի միջուկային գործարքի ձեռքբերման հարցում՝ նշելով, որ Թրամփի դիրքորոշումը Իրանի հարցում կարող է հարուցել Ռուսաստանի դժգոհությունը: «Կան հարցեր, որոնց վերաբերյալ ես չէի զարմանա՝ տեսնել եվրոպացիների և ռուսներին միասին։ Դա Իրանի հետ գործարքն է,  Թրամփի դիրքորոշումը մերձավորարևելյան խնդիրների կարգավորման հարցում, ինչպես նաև ՄԱԿ-ի դերի նվազեցումը, ինչը, հիշեցնենք, ևս Թրամփի նախընտրական խոստումներից էր: Միաժամանակ Մոգերինին շեշտել է, որ թեև Ռուսաստանի հետ այս հարցերում կան համագործակցության եզրեր, սակայն իրենք պատրաստ են աշխատել ամերիկյան նոր վարչակազմի հետ, իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Բրյուսելը կշարունակի կապել Մինսկյան համաձայնությունների կատարման, այսինքն՝ ուկրաինական հակամարտության հետ:

armradio.am