ԱՄՆ-ն հանելու է հակաիրանական շրջափակումների օրենքի որոշ կետեր
https://parstoday.ir/hy/news/world-i46939-ԱՄՆ_ն_հանելու_է_հակաիրանական_շրջափակումների_օրենքի_որոշ_կետեր
Իրանի իսլամական հանրապետության հետևողական դիվանագիտության արդյունքում, ԱՄՆ-ն հանելու է Իրանի նկատմամբ սահմանած տասնամյա շրջափակումների մասին օրենքի որոշ կետերը: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2016 07:25 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն հանելու է հակաիրանական շրջափակումների օրենքի որոշ կետեր

Իրանի իսլամական հանրապետության հետևողական դիվանագիտության արդյունքում, ԱՄՆ-ն հանելու է Իրանի նկատմամբ սահմանած տասնամյա շրջափակումների մասին օրենքի որոշ կետերը: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Հինգշաբթի օրը հրապարակած փաստաթղթում, ԱՄՆ Գանձապահության նախարարությունը հայտարարել է, որ  շրջափակումների ցանկից հանելու է բանկային ու ֆինանսական ոլորտում սահմանած  էմբարգոները:

Ըստ հաղորդման՝ նախատեսված է ԱՄՆ գանձապահության նախարարության ցուցակից հանել նաև  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի  հետ կապված ապահովագրական ծառայությունների, նավագնացության ու նավաշինության ,ոսկու և այլ թանկագին մետաղների առևտրի , Իրանի ավտոմեքենաների ծառայությունների, գրաֆիտի, հում նյութերի, կիսաֆաբրիկատ  մետաղների, այդ թվում ալյումինի , պողպատի ու քարածխի  ոլորտներում սահմանված շրջափակումները:  

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 1-ին 99 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց Իրանի նկատմամբ շրջափակումները երկարաձգելու մասին բանաձևը:

Ավելի վաղ Սպիտան  Տունը հայտարարել էր ,որ ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման կստորագրի փաստաթուղթը:   Ըստ ամերիկյան օրենսդրության՝ ԱՄՆ նախագահի ստորագրությանը ներկայացված օրինագիծը կամ պետք է ստորագրվեր, կամ արգելափակվեր: Սակայն գործող նախագահը որևէ բան չի արել, և հետևաբար նախատեսված ժամկետն ավարտվելուց հետո, օրինագիծը ավտոմատ կերպով դարձել է իրավազոր փաստաթուղթ և ստացել օրենքի ուժ: