Մամուլի տեսություն 16-12-2016
https://parstoday.ir/hy/news/world-i46960-Մամուլի_տեսություն_16_12_2016
Թեև եվրոպական եռյակի ԱԳ նախարարները խոսքերում նշում են, թե պետք է հավատարիմ մնալ միջազգային համաձայնություններին, սակայն դեռևս գործնական ոչ մի քայլ չեն արել: Եվրոպայի լռության պատճառների համար ներկայացվում է երկու վարկած:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2016 09:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  16-12-2016

Թեև եվրոպական եռյակի ԱԳ նախարարները խոսքերում նշում են, թե պետք է հավատարիմ մնալ միջազգային համաձայնություններին, սակայն դեռևս գործնական ոչ մի քայլ չեն արել: Եվրոպայի լռության պատճառների համար ներկայացվում է երկու վարկած:

«Ռեսալաթ»

Մոգերինին պարտվել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցում

 

Միջուկային համաձայնության հարցում ԱՄՆ-ի խոստումնադրժությունից հետո, ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատարը շարունակում է լռություն պահել այդ հարցում: Մինչդեռ միջազգային հանրությունն այլ ակնկալիք ուներ Ֆեդերիկա Մոգերինիից: Լռում են նաև Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան: Թեև եվրոպական եռյակի ԱԳ նախարարները խոսքերում նշում են, թե պետք է հավատարիմ մնալ միջազգային համաձայնություններին, սակայն դեռևս գործնական ոչ մի քայլ չեն արել: Եվրոպայի լռության պատճառների համար ներկայացվում է երկու վարկած: Առաջինն այն, որ Եվրոպան կողմ է ԱՄՆ-ի քաղաքականությանը: Իրականում ԱՄՆ-ի կոնգրեսի վերջին որոշումը Եվրոպական երկրների կարծիքով ՀԳՀԾ-ի խախտում չի ընկալվում: Իսկ երկրորդ վարկածն այն է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հակաիրականական շրջափակումների երկարաձգումը շահեկան է Եվրոպացիների համար: Երկրորդ վարկածն իրողությանն ավելի մոտ է թվում: Մոգերինին ինչո՞ւ է լռում: ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատարը հավանաբար ՀԳՀԾ-ի իրավական փաստաթուղթն ընկալում է ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքական հարաբերությունների ցուցիչը:

 

 

 

news.am

Դեմոկրատները դեմ են Թիլերսոնին

 

 

Սենատում դեմոկրատները ծրագրում են հաշվապահներ ու իրավունքի ոլորտի մասնագետներ վարձել, որպեսզի վերլուծեն Exxon Mobil–ի ղեկավար Ռեքս Թիլերսոնի գործարքները, որին Դոնալդ Թրամփը ընտրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավար, հայտնել են Դեմոկրատական կուսակցության անդամները, գրում է Reuters–ը։

Թիլերսոնի թեկնածության հաստատումը կարող է երկարատեւ ու ծանր գործընթաց լինել, հաշվի առնելով դեմոկրատների, նաեւ հանրապետականների զգուշավորությունը Ռուսաստանի հետ նրա կապերի պատճառով։ Եթե Թիլերսոնը ստանա հանրապետականների աջակցությունը, ապա կարող է ստանալ այդ պաշտոնը, քանի որ  Թրամփի երդմնակալությունից հետո հանրապետականներն են վերահսկելու սենատում տեղերի կեսից ավելին։

Դեմոկրատներին մտահոգում է ոչ միայն այն հանգամանքը, որ Թիլերսոնը կարող է չափից քաղաքավարի լինել Ռուսաստանի հետ։Բանն այն է, որ նրանք կոնֆլիկտների վտանգ են տեսնում, եթե ամերիկյան դիվանագիտության ղեկավար դառնա 380 մլրդ դոլար շուկայական արժեքով նավթային ընկերության ղեկավարը ու ուզում են համոզվել, որ նրա կարողությունը ու բիզնես շահերը մանրակրկիտ կուսումնասիրվեն։

Օգնականների խոսքով դեմոկրատները սկսել են ընտրել մասնագետների, որպեսզի պատրաստվեն Թիլերսոնի թեկնածության հաստատման գործընթացին։

«Մենք կներգրավենք մարդկանց, մենք ուզում ենք մանրակրկիտ ուսումնասիրել։ Լավ կլիներ եթե դա տեւեր այնքան, որքան անհրաժեշտ է»։

Exxon-ը որոշ իմաստներով իր սեփական դիվանագիտական կորպուսն ունի, որը թոփ մենեջերների է ընտրում կառավարական պաշտոնյաների հետ համագործակցության համար ավելի քան 40 երկրներում, որտեղ ներկայացված է ընկերությունը։

«Exxon –ի գործունեության ծավալները իրոք հարցեր են այն մասին, թե որպես Exxon –ի ղեկավար Թիլերսոնի փորձը ինչպես կազդի որպես պետքարտուղար նրա որոշումների վրա»,- ասել է դեմոկրատ սենատոր Քրիս Քունզը, Սենատի միջազգային հարաբերությունենրի հարցերով կոմիտեր անդամը, որը հաջորդ շաբաթ անցկացնելու է Թիլերսոնի նշանակման մասին լսումները։

Թիլերսոնը, որը 64 տարեկան է, ընկերությունների ամենաբարձր վճարվող 200 ղեկավարներից է ըստ New York Times–ի։ 2016-ին նա մոտ 24․3 մլն դոլար է վաստակել։ Նրա ակտիվների արժեքը կազմում է 150 մլն դոլար։ Թիլերսոնն ունի 70 մլն դոլարի չափով կենսաթոշակային ծրագիր։ Թիլերսոնը, հավանաբար ստիպված է լինելու վաճառել Exxon-ի բաժնետոմսերը։

Exxon –ը քննադատում են նավթարդյունահանման ֆինանսական պայմանավորվածությունների համար Չադում, որտեղ ընկերության իրավաբանները վիճարկում են ավելի քան 74 մլրդ դոլարի չափով տուգանքը, որը կապակցված է արդյունահանման հարկերը թերի վճարելու հետ։

Exxon-ը իրավունք ունի նավթային հանքավայրեր մշակել նաեւ Իրաքում, որը պայքարում է ԻՊ զինյալների դեմ ու Սաուդյան Արաբիայում, որը հակասական փորձառություն ունի մարդու իրավունքների ոլորտում  ու բարդ հարաբերություններ դաշնակիցներ ԱՄՆ-ի, Իսրայելի ու Իրանի հետ։

Հանրապետական մի շարք առաջնորդներ աջակցել են Թիլերսոնին, բայց կուսակցության որոշ անդամեր ավելի զուսպ են արձագանքել։

Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, որը մրցում էր Թրամփի հետ իր կուսակցությունից նախագահի պաշտոնի համար առաջադրվելու համար, հայտնել է, որ «լուրջ մտավախություններ» ունի Թիլերսոնի թեկնածության առթիվ։

Սակայն նույնիսկ քննադատներն են ասում, որ պատրաստ են ընդունել Թիելրսոնի նշանակումը, եթե հաստատման ընթացակարգի ժամանակ նա գոհացուցիչ պատասխաններ տա հարցերին։

Թիլերսոնը միջզգայն փորձ ունի՛, քանի որ տարիներով այլ երկրների հետ գործարքներ է կնքել որպես Exxon Mobil–ի ղեկավար, որը աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերությունն է ։ 2012-ին նա գործարք է կնքել ռուսական նավթային հսկա «Ռոսնեֆտի» հետ՝ Սիբիրում հանքավայրերի համատեղ մշակման համար։

2013-ին Պուտինը Թիլերսոնի պարգեւատրել էր Բարեկամության շքանշանով՝ վառելիքաէներգետիկ ոլորտում «համագործակցության ամրապնդման գործում զգալի ավանդի համար»։ «Թիլերսոնի բարյացակամ հարաբերությունները Վլադիմիր Պուտինի ու Ռուսաստանի հետ Պետդեպարտամենտի համար անթույլատրելի շահերի բախում են առաջացնելու»,- ասել է Ներկայացուցիչնեի պալատի անդամ Էլիոթ Էնջելտ, Միջազգային հարցերով կոմիտեում դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը։

 

 

 

«Շարղ»

Հալեպը ՝ Թրամփի առաջին ռուսական փորձությունը

 

Հալեպի վերահսկողությունն անցել է Սիրիայում իշխանական ուժերի ձեռքը: Դա համարվում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար Դոնալդ Թրամփի փորձաքարը: Ռուսաստան, որի ռազմական աջակցությունը դարձել է Սիրիայի ներքին պատերազմի հիմնաքարերից մեկը: Թեև Թրամփը պարզապես չի հայտարարել իր առաջիկա քաղաքականության մասին, սակայն Ռուսաստանի հետ նրա երկրի սերտ կապերը լինելու են նրա կառավարության օրակարգում: Այդ մասին է վկայում պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնը թեկնածությունը:  Ակնկալվում է , որ Սիրիայի նախագահը փորձելու է ստեղծված հնարավորությունից օգտվել և Վաշինգտոնին համոզել դադարեցնել ձեխողած ռազմավարությունը : Թրամփը հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ին հաղթելն է լինելու իր գլխավոր քաղաքականությունը, այլ ոչ թե Սիրիայում իշխանափոխությունը: Թրամփի այդ քաղաքականությունըհակասում է այն գործելակերպին, , որն այսօր հետևում է Օբաման: Այդպիսով չի բացառվում, որ Թուրքիան, Կատարը և Սաուդյան Արաբիան փորձելու են առավել արդիկան սպառազինություն տրամադրել սիրիացի զինյալներին:

Աղբյուր: Associated Press

 

 

 

«Ջոմհուրի էսլամի»

Լարված ամիսներ Եվրոպայում

 

Ֆրանսիայում սպասվում է նախագահական ընտրություններ: Իտալիայում կայացավ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, իսկ Ավստրիայում նոր նախագահ են ընտրել: Իտալիայի վարչապետն առաջարկում էր քաղաքական բարեփոխումներ, որն անհրաժեշտ էր երկրում ստեղծված քաղաքական փակուղին վերացնելու համար: Բրիտանիայի նախկին վարչապետ ՝ Թոնի Բլերին և Գերմանիայի նախկին կանցլեր ՝ Գերհարդ Շրուդերին հակառակ, Իտալիայի նախկին վարչապետն ավելի վատ աշխատանք է կատարել: Իտալիան մնաց Բերլուսկոնիի թողած պարտքերի ծանր բեռի տակ:

Իսկ Ավստրիայում երկու գլխավոր կուսակցությունները շարունակում են քննադատել միմյանց: Ավստրիան ԵՄ-ի հարուստ երկրներից մեկն է : իսկ այդ երկրի բնակիչներին մտահոգում է հարստությունից զրկվելու հարցը: Բեռլինի պատի փլուզումից հետո, Եվրամիությունը ձևավորվեց ՝ ստեղծված իրավիճակից հաջողակ դուրս գալու համար: Միությունն արդյունավետ էր աշխատում մինչև տնտեսական ճգնաժամի մեկնարկը: Սակայն այսօրվա իրավիճակն ապացուցում է , որ միությունն արդյունավետ է աշխատել միայն լավ օրերին, ինչը չի կարելի ասել ճգնաժամային օրերի մասին: