Մամուլի տեսություն 17-12-2016
https://parstoday.ir/hy/news/world-i47104-Մամուլի_տեսություն_17_12_2016
Ադրբեջանը և Ղազախստանը համարվում են Իսրայելի երկու կարևոր դաշնակիցները: Թեև Ադրբեջանի տասը միլիոն բնակչության 98 տոկոսը մուսուլմաններ են, սակայն Բաքուն սերտ կապեր ունի Թելավիվի հետ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2016 12:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   17-12-2016

Ադրբեջանը և Ղազախստանը համարվում են Իսրայելի երկու կարևոր դաշնակիցները: Թեև Ադրբեջանի տասը միլիոն բնակչության 98 տոկոսը մուսուլմաններ են, սակայն Բաքուն սերտ կապեր ունի Թելավիվի հետ :

«Իրան»

Մեկնարկել է իսլամական երկու երկրներ Նեթանյահուի աննախադեպ շրջագայությունը

 

Իսրայելի ռեժիմի վարչապետը մեկնարկել է իսլամական երկու երկրներ իր աննախադեպ շրջագայությունը: Նրա առաջին կանգառը եղել է Ադրբեջանը, որից հետո , նա Ղազախստան է մեկնելու: Այդ երկու հանրապետությունների հետ Թելավիվի 25-ամյա հարաբերությունների ընթացքում, Նեթանյահուն Իսրայելի ռեժիմի առաջին պետայրն է , որ այդ երկրներ է այցելում: Ադրբեջանը և Ղազախստանը համարվում են Իսրայելի երկու կարևոր դաշնակիցները: Թեև Ադրբեջանի տասը միլիոն բնակչության 98 տոկոսը մուսուլմաններ են, սակայն Բաքուն սերտ կապեր ունի Թելավիվի հետ : Վերջին տարիներին Ադրբեջանը սպառազինություն է գնել  Իսրայելից: Ղազախստանը համարվում է Իսրայելի ռեժիմի վարչապետի հաջորդ կանգառը, որտեղ Նեթանյահուն մնալու է երկու օր: Ղազախստանը առևտրական լավ հարաբերություններ ունի Թելավիվի հետ: սակայն երկու երկրները փորձում են զարգացնել այդ հարաբերություններն այլ ոլորտներում: Այսօր նրանք հիմնականում հարաբերություններ ունեն նավթի ու գազի ոլորտներում: Պաղեստինի օգտին բանաձևերին աջակցելու հարցում, այդ երկիրը հետևում է իր գլխավոր դաշնակից ՝ Ռուսաստանին: Իսրայելը փորձելու է փոխել այս կողմնորոշումը: Շուրջ 18 միլիոն բնակչությամբ երկու երկրի քաղաքացիների 70 տոկոսը մուսուլմաններ են, իսկ Ղազախստանը համարվում է աշխարհի 9-րդ մեծ երկիրը և հաջորդ տարվա սկզբից ՝ երկու տարով որպես ոչ-մշատական անդամ , միանալու է Անվտանգության խորհրդին:  

 

 

 

 

«Համշահրի»

Օբաման ռուս հակերներին փոխադարձ քայլով է սպառնացել

 


Օբաման ասել է , որ անպատասխան չի թողնելու ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուս հակերների միջամտությունը: Նրա հավաստմամբ, երբ մի այլ պետություն փորձում է միջամտել ընտրությունների գործընթացում, ապա ԱՄՆ-ն իրավունք ունի հակադարձել: Օբաման հայտարարել է ,որ համապատասխան քայլերը կարող են լինել անթաքույց :

Թեև Օբաման չէր արձագանքել ԿՀՎի վերջին զեկույցին ՝ ընտրություններին ռուսաստանի միջամտության կապակցությամբ, սակայն բազմիցս նշել է, որ Ռուսաստանի բլոկերներն ավելի շատ վնասել են Հիլարի Քլինթոնին, քան Դոնալդ Թրամփին: Օբամայի խոսքերով, Քլինթոնի փաստային խնդրի , անև Քլինթոնի բարեգործական ֆոնդի սկանդալի հետ կապված խնդիրներ առաջացան, որից շահեց Թրամփը: Օբաման խոստացել է, որ մինչև 2017 թվականի հունվարը ներկայացնելու է Ռուսաստանի բլոկերների քայլերի մասին Սպիտակ տան վերջնական զեկույցը:

 

 

 

 

«Ռեսալաթ»

Գորբաչևն ինչպե՞ս է վերլուծում ԱՄՆ-ի քաղաքական հավասարություններում Թրամփի ներկայությունը

 

Նախկին խորհրդային միության վերջին նախագահն «անակնկալ» է որակել ԱՄՆ-ի քաղաքական հավասարություններում Թրամփի ներկայությունը , նշելով, որ պետք է սպասել և տեսնել , թե Սպիտակ տնում Թրամփն ինչպես է աշխատելու:

Միխայիլ գորբաչևը հայտարարել է , որ 1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուղումը եղել է հեղածշրջում և հանցագործություն: Նա նշել է, որ իշխանությունից հեռացել է ներքին պատերազմը կանխելու համար: «Արդյոք կարող եք պատկերացնել ատոմային սպառազինությամբ լի մի երկրում իշխանության անջրպետը».-ասել է Գորբաչևը:

85-ամյա Միխայիլ Գորբաչևը 1985-1991 թթ.-ին եղել է Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը , իսկ 1988-1991 թթ.-ին տարբեր պաշտոններում ղեկավարել է երկիրը: Երկրում քաղաքական ու տնտեսական դաշտում բաց մթնոլորտ ստեղծելու և բարեփոխումներ կատարելու համար նրա ներկայացրած ծրագրերն առիթել էին Կոմունիստական կուսակցության անդամների զայրույթը: Իսկ հեղաշրջման միջոցով նախկին իրավիճակին վերադառնալու փորձերն ավարտվեցին 1991 թվականին Խորհրդային միության փլուզմամբ:

 

 

 

 

news.am

 

Financial Times. Ֆրանսուա Ֆիյոնը սասանել է Ռուսաստանի նկատմամբ փխրուն եվրոպական կոնսենսուսը

 

 

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում աջակողմյան ֆավորիտ Ֆրանսուա Ֆիյոնը սասանել է Ռուսաստանի նկատմամբ փխրուն եվրոպական կոնսենսուսը, գրում է Financial Times–ը։  ԵՄ գագաթնաժողովի հետնաբեմում Ֆիյոնը հասկացել էր, որ Արեւմուտքի երկրների միջեւ տարաձայնություններ են կուտակվում այդ հարցով՝ չնայած, որ Սիրիայի զորքերը ռուսական աջակցությամբ գրավել են Հալեպը։

«Կրկնելով Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը՝ Ֆիյոնն ասաց. Ես պարզապես շատ եմ հարգում Ռուսաստանին։ Նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից անմիջապես հետո կարծիք էր հայտնել՝ ասելով. Ես միշտ ասել եմ, որ ով էլ որ լինի Ռուսաստանի առաջնորդը՝ Վլադիմիր լինի նրա անունը, Բորիս թե իվան, նա աշխարհի խոշորագույն երկրի առաջնորդն է»,– ասել է Ֆիյոնը։

«Ռուսաստանի նկատմամբ Ֆիյոնի վերաբերմունքը դրսեւորվեց Ուկրաինային աջակցությունից հրաժարվելու հարցերով միասնական ճակատի առումով ԵՄ առաջնորդների դժվարությունների ֆոնին»,– ասված է հոդվածում։