Ավստրալիայի վարչապետն ընդգծել է Բրիտանիայից անկախացման անհրաժեշտությունը
Ավստրալիայի վարչապետ Մալքոմ Թրենբոլն ընդգծել է Բրիտանիայից այդ երկրի անկախացման և հանրապետական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը:
«Մեհր» լրատվական գործակալությունը կիրակի օրը հղում կատարելով «Գարդիան»-ին հաղորդել է, որ Մալքոմ Թրենբոլն Ավստրալիայի Հանրապետական շարժման 25-ամյակի կապակցությամբ ումեցած ելույթում ընդգծել է. «Էլիզաբեթ երկրորդ թագուհու թագավորության շրջանն ավարտվելուց հետո Ավստրալիան պիտի անկախանա Բրիտանիայից և հանրապետական համակարգ ստեղծի»:
Թրենբոլը նշել է, որ այդ հարցում անհրաժեծտ է ժողովրդի հովանավորությունը: «Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե՝ հանրապետությունը ղեկավարող կառավարության տեսակը որոշելու համար»:
«Խորհրդակցական հանրաքվեն ժողովրդին հնարավորություն կտա ընտրություն կատարել ուղղակի ընտրություններով համակարգի կամ խորհրդարանական նշանակումների միջև»,-հայտարարել է Ավստրալիայի վարչապետն ընդգծելով, որ հիմա Բրիտանիայից անկախացման համար նոր հանրաքվե անցկացնելու համար հարմար ժամանակ չէ և այդ հարցը կբարձրացվի Էլիզաբեթ Բ թագուհու իշխանության շրջանն ավարտվելուց հետո:
Ավստրալիան այս պահին ղեկավարվում է սահմանադրական թագավորության համակարգով, որը ձևական կերպով գլխավորում է Բրիտանիայի թագուհին: