Մամուլի տեսություն 19-12-2016
https://parstoday.ir/hy/news/world-i47368-Մամուլի_տեսություն_19_12_2016
Թվում է, որ նվազագույնը մի քանի հարցերում տարաձայնություններ են ծագելու Թրամփի և Եվրոպայի միջև: Հարցեր ինչպիսիք են Ռուսաստանի հետ գործակցությունը, Իրանի հետ միջուկային համաձայնությունը , ազատ առևտրի հարցը և կլիմայական խնդիրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2016 12:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն    19-12-2016

Թվում է, որ նվազագույնը մի քանի հարցերում տարաձայնություններ են ծագելու Թրամփի և Եվրոպայի միջև: Հարցեր ինչպիսիք են Ռուսաստանի հետ գործակցությունը, Իրանի հետ միջուկային համաձայնությունը , ազատ առևտրի հարցը և կլիմայական խնդիրները:

 

 

«Շարղ»

Թրամփի նախագահությունը և հեղափոխություն Եվրոպայում

 

Գերմանիայի կանցլերի խորհրդականներից մեկը Թրամփի մասին ասել է, որ նա գործի անցնելով, ստիպված է լինելու փոխել իր խոսեալոճը: Թրամփը գերմանական արմատներ ունի:Սկզբում շատերը ենթադրում էին, որ նա Միթ ռոմնիին է նշանակելու կառավարության կարևորպաշտոնում, քանզի նա չափավորական քաղաքական գործիչ է և կարող է վերահսկել իրավիճակը: Սակայն պարզվեց, թե Թրամփի ընտրությունները կարող են մտահոգիչ լինել Եվրոպայի համար: Թվում է, որ նվազագույնը մի քանի հարցերում տարաձայնություններ են ծագելու Թրամփի և Եվրոպայի միջև: Հարցեր ինչպիսիք են Ռուսաստանի հետ գործակցությունը, Իրանի հետ միջուկային համաձայնությունը , ազատ առևտրի հարցը և կլիմայական խնդիրները: Եվրոպացիները համոզված են, որ ԱՄՆ կառավարությունը կազմված չէ անկախ քաղաքական գործիչներից, դա հակառակն է: Եվրոպացիներին անհանգստացնում է նաև այն, որ եթե Թրամփը որոշի կրճատել Մոսկվայի դեմ պատժամիջոցները, ապա խարխլվելու է Եվրոպական հավաքը ՝ ինչը վտանգելու է Ուկրաինան: Իսկ ինչ վերաբերում է Իրանի հետ միջուկային համաձայնությանը, մտահոգությունները մեծացել են այն բանից հետո, երբ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում նշանակել է Մայքել Ֆալինը, ով Իրանին դեմ է: Թրամփի թիմաի համար դժվար է լինելու միջուկային ծրագրից հեռանալը, քանզի դա միջազգային մասշտաբով ստորագրված համաձայնություն է և ստացել է ՄԱԿ-ի ԱԽ-ի աջակցությունը:

 

 

 

«Իրան»

Անփորձ քաղաքական գործիչները Սպիտակ տնում

 

Թրամփի աշխատանքային թիմում կան քսան գործիչներ, որոնք բոլորը սպիտակամորրթ, մեծահարուստ ու տարեց են: Շատերը համոզված են, որ թիմն ինչքան մեծ փորձ ունի առևտրում, այնքան հեռու է քաղաքականությունից: Թրամփը խոստացել է, որ ուղղելու է Օբամայի սխալները: Լատին արմատներով գործիչներ Թրամփի թիմում չկան: Մի փորձագետ ասել է, որ Թրամփն ընտրության համար հիմք է ընդունել գործնական փորձը, այլ ոչ թե նրանք, ովքեր դիվանագիտության ակադեմիկ կրթություն ունեն: Նա ընտրել է ռիսկային մարդակնց: Եթե թեկնածուների բաց քաղաքականության մասին հնչում են կասկածելի ու երկիմաստ կարծիքներ, ապա կան մարդիկ, որոնք հաստատում և ընդունում են Թրամփի  ընտրությունները: Թրամփն իր կառավարությունը ձևավորելու համար ընտրել է թոշակառու գեներալների ու մեծահարուստ առևտրականների, որոնք տարիներ շարունակ աշխատել են առանց վերադասիո ւ ղեկավարի, իսկ այսօր ստիպված են լինելու աշխատել Թրամփի ձեռքի տակ: Ամեն դեպքում, նրանք այնքան փորձ ունեն, որ այդ հարցում լեզու գտնեն Թրամփի հետ: Թրամփի ընտրած թիմի անդամները պատրաստ են դիմել ռիսկի, սակայն պետք է սպասել և տեսնել, թե ԱՄՆ նոր կառավարության աշխատանքն ինչպե՞ս է սկսվելու և ինչպե՞ս է շարունակվելու:

 

 

 

 

«Ջոմհուրի էսլամի»

Ավստրալիայի վարչապետը հանդես է եկել Եղիսաբետ թագուհեւց հետո «Ավստրալիայի հանրապետություն» ձևավորելու ցանկությամբ

 

Ավստրալիայի վարչապետը հանդես է եկել Եղիսաբեթ թագուհեւց հետո «Ավստրալիայի հանրապետություն» ձևավորելու ցանկությամբ, նշելով, որ դա լինելու է թագուհուց հետո: Բրիտանական թագավորությունից անկախանալու ուղեքարտեզը գծելու հարցում, հանրապետական վարչապետն ասել է, որ առաջարկը ներկայացրել է ելնելով հայրենասիրական մղումներից:

Բրիտանիան Ավստրալիայում ունի խորհրդանշական լիազորություններ, սակայն քննադատների համոզմամբ, դա հին գաղութարարության հիշատակն է: Ավստրալիայի վարչապետի խոսքերով, քանի դեռ երկիրը գտնվում է Բրիտանիայի թագուհու ձեռքերում, ոչ ոք չի ցանկանում մասնակցել հանրաքվեի: Սոցիալական հարցումներ են անցկացվել այդ երկրում: հարցվողների 51 տոկոսը կողմ է երկրի ներկա կարգավիճակի պահպանմանը: հարցվողների 42 տոկոսը սատարել է նոր հանրապետության ձևավորման առաջարկին: Նախկինում մի հանրաքվե է անցկացվել երկրում, որը սակայն տապալվել է , իսկ պատճառը եղել է այն, որ առաջադրված հարցը դրված է  եղել ժողովորդի ուղղակի ձայների միջոցով երկրի ղեկավարի ընտրության մասին:

 

 

 

 

galatv.am

Պուտինը ճապոնացիներին կրկին թողեց ձեռնունայն

 

«Վլադիմիր Պուտինը Ճապոնիայում չէր եղել 11 տարի: Կրեմլի ղեկավարի վերջին այցը կազմակերպված էր բարձր մակարդակով եւ բազում ակնկալիքներ կային: Սակայն արդյունքները դուրս չեկան երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման եւ Կուրիլյան 4 կղզիներում համատեղ գործունեություն ծավալելու վերաբերյալ քննարկումների շրջանակից»,-գրում է ֆրանսիական Le Monde հանդեսը:

«Պուտինը Նագանո հասավ 2 ժամ ուշացումով եւ հեռացավ առանց զիջումների: Պատասխանելով ճապոնացի լրագրողների հարցերին, Պուտինը հայտարարեց, որ թեեւ Ռուսաստանը Ճապոնիայի հետ տարածքային խնդիրներ չունի, ինքը պատրաստ է եւս մեկ անգամ քննարկումներ անցկացնել: Ընդունվեց հռչակագիր Կուրիլներում համատեղ տնտեսական գործունեության (ձկնորսություն, տուրիզմ, շրջակա միջավայր) զարգացման վերաբերյալ»:

«Այդ ամբողջ գործունեությունը, բնականաբար, ծավալվելու է ռուսաստանյան օրենսդրության հիման վրա, քանի որ  կղզիները պատկանում են Ռուսաստանին»,-շտապեց հայտարարել Վլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը:

«Վիճելի տարածքային հարցում առաջընթացի հույսեր ունեցող Տոկիոն մեկ քայլ հետ կատարեց՝ հայտարարելով, որ հյուսիսային տարածքների խնդիրը չափազանց նուրբ է մեկ հանդիպման ընթացքում լուծելու համար: Կուրիլների հարցով ռուսների եւ ճապոնացիների միջեւ խորհրդակցությունների վերսկսման հիմք է հանդիսանում 1956թ.-ի համատեղ հայտարարությունը, համաձայն որի ԽՍՀՄ-ը պարտավորվել էր խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո վերադարձնել 2 կղզիները՝ Հաբոմային եւ Շիկոտանը: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում չէին ցանկանում ռուս-ճապոնական հարաբերությունների կարգավորումը»:

«Օխոտյան ծովը կարեւորագույն ռազմավարական գոտի է հանդիսանում Ռուսաստանի համար. Իտուրուպի եւ Կունաշիրի միջեւ ընկած ծովածոցը, որը զերծ է սառցաշերտից, ապահովում է ելքը դեպի Խաղաղ օվկիանոս: Իզուր չէ, որ Ճապոնիա կատարած այցից առաջ Պուտինը հրահանգեց այդ տարածքներում տեղակայել հրթիռային կայաններ»,-գրում է ֆրանսիական պարբերականը:

 

 

Աղբյուր՝ Le Monde

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան