ԵՄ-ն անդարարձել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությանը
ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատարը դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին տարածել է հաղորդագրություն, որում դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը: .«ԵՄ-ն դատապարտում է այդ հանցագործությունը և իր միասնականությունն է հայտնում ՌԴ-ի հետ». ասված է հաղորդագրության մեջ:
Աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ցավակցությունը և զորակցությունն են հայտնել ՌԴ ժողովրդին ու կառավարությանը»:
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 5 կասկածյալների, ովքեր ՌԴ-ի դեսպանի դեմ կատարված մահափորձի հեղինակի ընտանիքի անդամներից են: Նրանք մեղադրվում են հանցագործի հետ համագործակցության մեջ»:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Այդին նահանգում տնային կալանքի տակ են պահվում Մոլուդ Մերեթ Ալթինթաշի ծնողները, քույրը և երկու եղբայրները: Ձերբակալվել է նաև նրա սենյակակիցը: