ԵՄ-ն կխստացնի հրազենի ձեռքբերման պայմանները
Դեկտեմբեր 21, 2016 05:15 Asia/Tehran
Եվրոպական միության երկրների ներքին գործերի նախարարները համաձայնության են հասել հրազենի նկատմամբ առավել խիստ կարգավորումներ սահմանելու հարցում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս որոշմամբ փոփոխություն է կատարվում 1991թ-ի կարգավորման մեջ:
«Համաձայնությունը ենթադրում է վերահսկողության ուժեղացում, որը թույլ կտա կանխարգելել ահաբեկիչների և քրեական հանրույթների ներկայացուցիչների կողմից հրազենի ձեռքբերումը»,- հայտարարել է ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ներքին գործերի նախարար Ռոբերտ Կոլինյակը:
Armenpress.am
Պիտակ