Փախստականները ապրում են ճգնաժամային պայմաններում
(last modified Fri, 23 Dec 2016 13:47:27 GMT )
Դեկտեմբեր 23, 2016 17:17 Asia/Tehran
  • Փախստականները ապրում են ճգնաժամային պայմաններում

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը ճգնաժամային է բնութագրել Եվրոպայում` այդ թվում Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում ապաստան գտած փախստականների կենցաղային պայմանները:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 23-ին Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է.«Անցնող մեկ տարվա ընթացքում Եվրոպայում և Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում փախստականները ապրել են կենցաղային ամենավատ և առայսօր աննախադեպ պայմաններում»:

Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցում ասված է.«Փախստականները առևանգվում են փրկագին պահանջող հանցագործ խմբերի կողմից և ժամանակավոր բանտերում ծեծի և խոշտանգումների  ենթարկվում»:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է.«Մինչև հանցագործ խմբերի կողմից պահանջված գումարի հայթայթումը, մի խումբ փախստականներ ուղարկվում են աշխատանքային ճամբարներ»:

Կազմակերպությունը հայտարարել է, որ 2016թ. Միջերկրական ծովից անցնելիս զոհվել են 5000 փախստականներ: