Ֆիլիպինների նախագահը սպառնացել է կրակի մատնել ՄԱԿ-ը
https://parstoday.ir/hy/news/world-i48085-Ֆիլիպինների_նախագահը_սպառնացել_է_կրակի_մատնել_ՄԱԿ_ը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է վառել ՄԱԿ-ը։
(last modified 2025-09-25T08:17:39+00:00 )
Դեկտեմբեր 24, 2016 12:37 Asia/Tehran
  • Ֆիլիպինների նախագահը սպառնացել է կրակի մատնել ՄԱԿ-ը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է վառել ՄԱԿ-ը։

Ինչպես գրում է բրիտանական The Independent պարբերականը, այդ մասին նա հայտարարել է երկրի հարավային Զամբոանգա քաղաքի ռազմաբազայում իր ելույթի ընթացքում։

«Գնացե՛ք և բողոքե՛ք ՄԱԿ-ում, իսկ ես կվառեմ ՄԱԿ-ը, եթե Ձեզ այդպես է հարմար։ Ես կվառեմ այն, երբ Ամերիկա գնամ»,-հայտարարել է Ֆիլիպինների առաջնորդը։

Ավելի վաղ մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը խնդրել էր Ֆիլիպինների իշխանություններին հետաքննություն անցկացնել Դուտերտեի նկատմամբ՝ հանցագործության կասկածյալների երբեմնի սպանությունների վերաբերյալ նրա խոստովանությունից հետո։ Նա մասնավորապես հայտնել էր, որ Դավաոյի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած ժամանակ ինքը մոտոցիկլետով պարեկել է քաղաքում՝ փնտրելով «կոնֆլիկտ հանուն սպանության»։

Դուտերտեն, մեկնաբանելով ալ-Հուսեյնի նախաձեռնությունը, նրան հիմար էր անվանել։

1in.am