Զգուշացում միջուկային հարցով Թրամփի հայտարարությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i48088-Զգուշացում_միջուկային_հարցով_Թրամփի_հայտարարությունների_կապակցությամբ
ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներից Էլիոթ Էնջելը հայտարարեց, որ ավելի շատ միջուկային զենքեր արտադրելու կապակցությամբ այդ երկրի նորընտիր նախագահի հայտարարությունները բոլորի համար սպառնալիք են համարվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2016 09:12 Asia/Tehran
  • Զգուշացում միջուկային հարցով Թրամփի  հայտարարությունների կապակցությամբ

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներից Էլիոթ Էնջելը հայտարարեց, որ ավելի շատ միջուկային զենքեր արտադրելու կապակցությամբ այդ երկրի նորընտիր նախագահի հայտարարությունները բոլորի համար սպառնալիք են համարվում:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Էլիոթ Էնջելն ասել է. «Ավելի շատ միջուկային զենքեր արտադրելու և միջուկային կարողության ընդլայնման կապակցությամբ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի  հայտարարությունները բոլոր համար բարձրացնում են սպառնալիքի մակարդակը»:

«Պատմությունը վկայում է, որ միջուկային զինապահեստի ընդլայնման ուղղությամբ ցանկացած երկրի ջանքը խաթարել է խաղաղությունը և հանգեցրել է սպառազինական մրցակցության»,-հավելել է Էնջելը:

Թրամփը հինգշաբթի օրը Թվիթերում կատարած գրառման մեջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պիտի ընդլայնի իր միջուկային կարողություններն ու հզորությունը:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահն ուրբաթ օրը հայտարարել էր, որ այդ երկիրը սպառազինական մրցակցության մեջ հաղթելու է: