Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռները մինչև 2020 թ. կկարողանան ԱՄՆ հասնել. փորձագետներ
Հյուսիսային Կորեան մինչև 2020 թ. կկարողանա ստեղծել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ՝ ունակ հասնելու ԱՄՆ հիմնական տարածքին, կարծում են հարավկորեացի փորձագետները:
Այս մասին հայտնում է «Ռենհափ» գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության Հետախուզության ազգային գործակալության հովանու ներքո աշխատող Ազգային անվտանգության ռազմավարության ինստիտուտի զեկույցը:
«Հյուսիսկորեական միջուկային ծրագրի լրջությունը մարտագլխիկների թվի արագ աճն է, նաև դրանց փոքրացումն ու բազմազանությունը»,- ասվում է զեկույցում:
Մասնագետները հիշեցրել են՝ ենթադրվում է, որ Հյուսիսային Կորեային հաջողվել է ատոմային ռումբի բարելավված տարբերակ մշակել: Բացի դրանից՝ փորձագետները նշել են, որ վերջին փորձարկումների ժամանակ Հյուսիսային Կորեայում մշակված բալիստիկ հրթիռը մոտ 1 400 կմ է անցել:
«Ստորջրյա բազավորմամբ միջմայրցամաքային հրթիռների մշակումը մի քանի տարի կտևի, սակայն հիմա դա ժամանակի հարց է, ոչ թե տեխնոլոգիաների: Հաշվի առնելով հյուսիսկորեական սուզանավերի հնարավորությունները՝ ԱՄՆ ռազմաբազաները ոչ միայն Հարավային Կորեայում, այլև Ճապոնիայում, վտանգված կլինեն»,- ասվում է զեկույցում:
1in.am