Բան Գի Մունը մեղադրվում է կոռուպցիայի մեջ
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մեղադրվում է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարի պաշտոնավարման ժամանակ կոռուպցիայի մեջ: Նա հերքել է այդ մեղադրանքը: Բան Գի Մունը հավանաբար իր թեկնածությունը կներկայցնի Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում:
«SISA» պարբերականի հաղորման համաձայն՝ Հարավային Կորեայի նախկին նախագահ Ռոհ Մու Հյունի մերձավորներից կորեացի գործարար Պարք Յեոն Չան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին մեղադրել է կոռուպցիայի մեջ: Ռոհ Մու Հյունը ևս մեղադրվում է կոռուպցիայի մեջ:
Բան Գի Մունը մի հաղորդագրությամբ հերքել է իր հասցեին հնչեցրած մեղադրանքը և «SISA» պարբերականից պահանջել է ներողության խնդրել տարածած լուրի համար:
Հաղորդման համաձայն՝ Բան Գի Մունը Հարավային Կորեայի արտգործնախարարի պաշտոնում կորեացի մեկ առևտրականի կողմից 23 հազար դոլար կաշառք է ստացել:
Շաբաթ գիշեր Հարավային Կորեայի տասնյակ հազար քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել այդ երկրի նախագահ Փակ Կըն Հյեի դեմ: Նա ևս մեղադրվում է կոռուպցիայի մեջ: