ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան համաձայնության հասան
Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան հասել են պայմանավորվածության ԵՄ-ում Միացյալ թագավորության անդամակցության պայմանների վերաբերյալ։
Այս մասին Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։
«Միաձայն աջակցություն ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի համար նոր որոշմանը»,- գրել է Տուսկը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն իր հերթին իր թվիթերյան էջում գրել է. «Արդար է Մեծ Բրիտանիայի համար, արդար է ԵՄ 27 անդամ-երկրների համար»։
Բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը, մեկնաբանելով համաձայնությունը, Twitter-ում գրել է, որ պայմանավորել է ԵՄ-ում իր երկրին հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցի շուրջ։
Մինչ 2017 թվականի վերջը Մեծ Բրիտանիայում պետք է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացվի։ Բրիտանիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ պայմանավովածության հասնելու դեպքում կոչ կանի քաղաքացիներին կողմ քվեարկել ԵՄ-ում անդամակցությանը։