ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան համաձայնության հասան
https://parstoday.ir/hy/news/world-i4834-ԵՄ_ն_և_Մեծ_Բրիտանիան_համաձայնության_հասան
Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան հասել են պայմանավորվածության ԵՄ-ում Միացյալ թագավորության անդամակցության պայմանների վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2016 08:52 Asia/Tehran
  • ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան համաձայնության հասան

Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան հասել են պայմանավորվածության ԵՄ-ում Միացյալ թագավորության անդամակցության պայմանների վերաբերյալ։

Այս մասին Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Միաձայն աջակցություն ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի համար նոր որոշմանը»,- գրել է Տուսկը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն իր հերթին իր թվիթերյան էջում գրել է. «Արդար է Մեծ Բրիտանիայի համար, արդար է ԵՄ 27 անդամ-երկրների համար»։

Բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը, մեկնաբանելով համաձայնությունը, Twitter-ում գրել է, որ պայմանավորել է ԵՄ-ում իր երկրին հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցի շուրջ։

Մինչ 2017 թվականի վերջը Մեծ Բրիտանիայում պետք է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացվի։ Բրիտանիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ պայմանավովածության հասնելու դեպքում կոչ կանի քաղաքացիներին կողմ քվեարկել ԵՄ-ում անդամակցությանը։