Մալիում առեւանգել են իրավապաշտպան ֆրանսիացու
https://parstoday.ir/hy/news/world-i48340-Մալիում_առեւանգել_են_իրավապաշտպան_ֆրանսիացու
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հաստատել է Մալիում ֆրանսուհի Սոֆի Պետրոնենի առեւանգման լուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2016 20:27 Asia/Tehran
  • Մալիում առեւանգել են իրավապաշտպան ֆրանսիացու

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հաստատել է Մալիում ֆրանսուհի Սոֆի Պետրոնենի առեւանգման լուրը:

Առեւանգված ֆրանսուհին հասարակական իրավապաշտպան Aide à Gao («Գաոյի օգնություն») կազմակերպության ղեկավարն է, որն աշխատում է Մալիում եւ մասնագիտացած է քաղցած երեխաներին օգնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է RFI-ն:

Դեռեւս ոչ մի խմբավորում չի ստանձնել առեւանգման պատասխանատվությունը: ԱԳ նախարարությունը հայտնել է, որ «հայրենակցին որոնելու եւ որքան հնարավոր է արագ ազատագրելու համար մոբիլիզացվել են բոլոր ռեսուրսները»:

Փարիզի դատախազությունը Ֆրանսիայի քաղաքացու առեւանգման փաստով քրեական գործ է հարուցել: Քննությամբ կզբաղվի Ներքին անվտանգության գլխավոր տնօրինությունը եւ ռազմական ժանդարմերիան:

Սոֆի Պետրոնենը Մալիի հյուսիսում գտնվող Գաո քաղաքում առեւանգվել է դեկտեմբերի 25-ին զինված անհայտ անձանց կողմից: Սա վերջին մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայի քաղաքացու առաջին առեւանգումն է: Նախկինում՝ 2012 թվականին նրան առեւանգելու փորձ է կատարվել, սակայն փրկվել է: 2010-ից մինչեւ 2013 թվականներն ընկած ժամանակահատվածում Մալիի հյուսիսում առեւանգվել կամ սպանվել են 13 ֆրանսիացիներ:

News.am