Վատիկանում Ավստրիայի դեսպան.«Իսլամը սրբապղծություն է համարում ահաբեկչությունը»
https://parstoday.ir/hy/news/world-i48490-Վատիկանում_Ավստրիայի_դեսպան._Իսլամը_սրբապղծություն_է_համարում_ահաբեկչությունը
Վատիկանում Ավստրիայի դեսպանն ասել է.«Իսլամի ներկայացուցիչները սրբապղծություն են համարում ահաբեկչությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2016 07:30 Asia/Tehran
  • Վատիկանում Ավստրիայի դեսպան.«Իսլամը սրբապղծություն  է համարում ահաբեկչությունը»

Վատիկանում Ավստրիայի դեսպանն ասել է.«Իսլամի ներկայացուցիչները սրբապղծություն են համարում ահաբեկչությունը»:

Ավստրիական «Փրես» օրաթերթին տված հարցազրույցում, եպիսկոպոս Բենո Էլբեսն նշել է, որ մարդկանց Աստծո անունով սպանելը սրբապղծություն է և իսլամի ներկայացուցիչները դեմ են ցանկացած տեսակի բռնության:

Բեռլինում Ս. Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին Էլբեսն ասել է.«Հիսուս Քրիստոս սիրո պատգամաբեր էր և քարոզում էր սիրել թշնամիներին, որովհետև միայն այդպիսով է հնարավոր վերացնել ատելությունը»:

«Ահաբեկչությունը փորձում է վախի, անվստահության ու ատելության մթնոլորտ ստեղծել , սակայն բոլորը պետք է պայքարեն այս երևույթի դեմ, քանի որ հուսահատության ու տագնապի ժամանակ, համերաշխությունը մեծ սեր է առաջացնում մարդկանց միջև»,-ասել է Վատիկանում Ավստրիայի դեսպանը:

Նա ընդգծել է, որ Եվրոպան կարող էր նման վերաբերմունք դրսևորել փախստակաների նկատմամբ: