2016 թ. ամենաշատ զենք վաճառած երկրները
https://parstoday.ir/hy/news/world-i48535-2016_թ._ամենաշատ_զենք_վաճառած_երկրները
ԱՄՆ Կոնգրեսի կատարած ուսումնասիրության համաձայն՝ 2016 թվականին Վաշինգտոնը 40 միլիարդ դոլարի սպառազինության մատակարարման պայմանագրեր է ստորագրել՝ պահպանելով զենքի շուկայում առաջատար դիրքերը: Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2016 11:32 Asia/Tehran
  • 2016 թ. ամենաշատ զենք վաճառած երկրները

ԱՄՆ Կոնգրեսի կատարած ուսումնասիրության համաձայն՝ 2016 թվականին Վաշինգտոնը 40 միլիարդ դոլարի սպառազինության մատակարարման պայմանագրեր է ստորագրել՝ պահպանելով զենքի շուկայում առաջատար դիրքերը: Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը:

ԱՄՆ-ին բաժին է հասնում 2016 թվականին աշխարհում ստորագրված բոլոր պայմանագրերի արժեքի կեսը:

Երկրորդ տեղում Ֆրանսիան է, որը 15 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել: Երրորդը 11.1 միլիարդով Ռուսաստանն է: Չորրորդը 6 միլիարդ դոլարով Չինաստանն է: Չինաստանին հաջորդում են Շվեդիան, Իտալիան, Գերմանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան և Իսրայելը: 

Անցած տարի զենքի գլխավոր գնորդը Կատարն է եղել 17 միլիարդ դոլարով: Կատարին հաջորդում են Եգիպտոսը՝ 12 միլիարդ, Սաուդյան Արաբիան՝ 8 միլիարդ: 

lragir.am