Ռուսաստանը փորձում է ոչնչացնել Եվրամիությունը ներսից․ Բուլղարիայի նախագահ
Մոսկվան ամենատարբեր մեթոդներով փորձում է ապակայունացնել իրավիճակը Եվրամիությունում։
Այս մասին Frankfurter Allgemeinen Zeitung-ին տված հարցազորւյցի ժամանակ հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը։
Նրա խոսքով՝ շատ նշաններ կան, որ Ռուսաստանը ֆինանսավորում է հակաեվրոպական կուսակցություններին և ԶԼՄ-ներին Բուլղարիայում, ինչպես նաև Եվրոպայի այլ երկրներում։ Նախագահի կարծիքով՝ Ռուսաստանն այս կերպ ձգտում է «խարխլել Եվրամիությունը ներսից»։
Պլևնելիևը նշել է, որ Ռուսաստանն այսօր նույն նպատակն է իր առաջ դրել, ինչ ԽՍՀՄ-ը․ Եվրոպայի թուլացում, դեմոկրատիայի արժեքների վերաբերյալ կասկածի սերմանում։ Քաղաքական գործչի կարծիքով՝ ԵՄ-ի բնակիչները պետք է իմանան այն մասին, թե ինչ է տեղի ունենում և ինչ նպատակներ է հետապնդում ռուսական քարոզչությունը։
1in.am