Պուտինը տվել է Ղրիմին գազ մատակարարելու մեկնարկը
https://parstoday.ir/hy/news/world-i48553-Պուտինը_տվել_է_Ղրիմին_գազ_մատակարարելու_մեկնարկը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է մայրցամաքային Ռուսաստանից Ղրիմին գազի մատակարարման մեկնարկը այն բանից հետո, երբ ավարտվել են ՌԴ-ի մայրուղային գազատարներին թերակղզու գազափոխադրման համակարգի միացման աշխատանքները, հաղորդում է TASS գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2016 13:18 Asia/Tehran
  • Պուտինը տվել է Ղրիմին գազ մատակարարելու մեկնարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է մայրցամաքային Ռուսաստանից Ղրիմին գազի մատակարարման մեկնարկը այն բանից հետո, երբ ավարտվել են ՌԴ-ի մայրուղային գազատարներին թերակղզու գազափոխադրման համակարգի միացման աշխատանքները, հաղորդում է TASS գործակալությունը:

«Կրասնոդարի երկրամաս-Ղրիմ» գազամուղի գործարկումը թույլ կտա գազի անխափան մատակարարմամբ ապահովել թերակղզու բոլոր կատեգորիաների սպառողներին: «Սա ևս մեկ շատ կարևոր որոշում է տևական հեռանկարով Ղրիմի զարգացման համար: Ղրիմի թերակղզուն ռուսական մայրուղային գազի մատակարարումը մեզ թույլ կտա միանգամայն նոր իրադրություն ստեղծել այստեղ տնտեսական ամբողջ համալիրի զարգացման տեսանկյունից»,-ասել է Պուտինը գազամուղի գործարկման արարողությանը:

Ռուսաստանի ղեկավարն այդ իրադարձության կապակցությամբ շնորհավորել է թերակղզու բնակիչներին, բանվորներին ու բոլոր նրանց, ովքեր մասնակցել են գազամուղի շինարարությանը:

1in.am