Եվրամիությունը պայմանավորվեց Մեծ Բրիտանիայի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i4870-Եվրամիությունը_պայմանավորվեց_Մեծ_Բրիտանիայի_հետ
ԵՄ և Մեծ Բրիտանիայի իշխանությունները համաձայնության են եկել դաշինքի ազմում կազմում Բրիտանիայի մնալու շուրջ: BBC-ի փոխանցմամբ, իր միկրոբլոգում այս մասին գրել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2016 13:12 Asia/Tehran
  • Եվրամիությունը պայմանավորվեց Մեծ Բրիտանիայի հետ

ԵՄ և Մեծ Բրիտանիայի իշխանությունները համաձայնության են եկել դաշինքի ազմում կազմում Բրիտանիայի մնալու շուրջ: BBC-ի փոխանցմամբ, իր միկրոբլոգում այս մասին գրել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Վերջինիս խոսքով համաձայնագիրը ստացել է Դաշինքի բոլոր անդամների աջակցությունը:

Նշենք, որ առաջընթացի մասին առաջինը տեղեկացրել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն: Այնուհետև տեղեկատվությունը հաստատել է Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան, ով համաձայնագիրը կոչել է «արժանի փոխզիջում»:

Իր հերթին Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Բրյուսելի հետ պայմանավորվել է ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի հատուկ կարգավիճակի վերաբերյալ: Գործարքի մանրամասները Բրիտանիայի նախարարների խորհրդին կներկայացվեն վաղը:

Նշենք, որ Մեծ Բիտանիան ԵՄ-ից պահանջում էր բարեփոխումներ և սպառնում էր դուրս գալ դաշինքից այն պաագայում, եթե իր պահանջները չիրագործվեն: ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը ակնկալվում էր ներկայացնել հանրաքվեի մինչև 2017թ.-ի ավարտը:

Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցություններում քննարկվում էին 4 վիճարկելի հարցեր՝

1. ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրացիայից Մեծ Բրիտանիայի ձերբազատում և ազգային խորհրդարաններին ավելի լայն իրավունքների տրամադրում:

2. ԵՄ-ից եկող ներգաղթյալների՝ նպաստներից և արտոնություններից օգտվելու սահմանափակում: 3.Եվրոգոտում մեջ չմտնող երկրների ներքին շուկայի պաշտպանություն (սույն հարցը վերաբերում է առաջին հերթին Մեծ Բրիտանիային):

4. Մրցունակության բարձրացում:

Panorama.am

20/2/2016