Եվրոպական շատ երկրներում խստացվել են անվտանգության հետ կապված միջոցառումները
Եվրոպական շատ երկրներ, այդ թվում նաև Բուլղարիան ու Ֆրանսիան նոր տարվա սեմին ահաբեկչական գործողությունների մտավախությունից խստացրել են անվտանգության միջոցառումները:
Համաձայն «Շին Հուա» լրատվական գործակալության ուրբաթ օրը կատարած հաղորդման, Բուլղարիայի փոխվարչապետ և ՆԳ նախարար Ռումիանա Բաշվարովան ընդգծել է, որ այդ երկրի անվտանգության ուժերի աշխատակիցները ավտոբուսի ու երկաթուղու կայարաններում, օդանավակայաններում, հանրախանութներում, զբոսայգիներում և հանրային այլ վայրերում խստացրել են անվտանգության միջոցառումները:
Ֆրանսիայում ոստիկանության, անվտանգության ու իրավապահ ուժերի շուրջ 100 հազար աշխատակիցներ պատրաստ դրության են բերվել :
Ֆրանսիայի ոստիկանության ուժերի պետ Ժան Մարք Ֆալքոնը «Լը Ժուռնալ Դո Դիմանշ» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է, որ Ս. Ծննդյան տոնից առաջ Ֆրանսիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքների մակարդակը:
2016 թվականին Ֆրանսիայում չեզոքացվել է ահաբեկչական 17 գործողություն: