Բուրունդիում սպանվել է բնական միջավայրի նախարարը
https://parstoday.ir/hy/news/world-i49267-Բուրունդիում_սպանվել_է_բնական_միջավայրի_նախարարը
Բուրունդիում անհայտ անձը կրակ է բացել ջրային պաշարների եւ բնական միջավայրի նախարար էմմանուել Նիյոնկուրուի ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2017 14:25 Asia/Tehran
  • Բուրունդիում սպանվել է բնական միջավայրի նախարարը

Բուրունդիում անհայտ անձը կրակ է բացել ջրային պաշարների եւ բնական միջավայրի նախարար էմմանուել Նիյոնկուրուի ուղղությամբ:

Այս մասին հայտնում է AFP-ն:

Ոստիկանությունից հայտնել են, որ հարձակումը տեղի է ունեցել մայրաքաղաք Բուժումբուրայում հունվարի 1-ի գիշերը: Պաշտոնյան ստացած վնասվածքներից մահացել է:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

News.am