Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների կարգավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i49276-Ռուսաստան_Եվրամիություն_հարաբերությունների_կարգավորումը
Տնտեսության համաշխարհային ֆորումի նախագահն անդրադարձել է Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների կարգավորմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2017 15:01 Asia/Tehran
  • Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների կարգավորումը

Տնտեսության համաշխարհային ֆորումի նախագահն անդրադարձել է Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների կարգավորմանը:

«ԻՏԱՌ ՏԱՍ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կարևորելով Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների մակրադակի բարձրացումը, Ֆիլիպ Ռոսլերն անհրաժեշտ է համարել կողմերի միջև տարաձայնությունների կարգավորումը:

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է դրական քայլեր ձեռնարկեն լարվածության վերացման ուղղությամբ:

Տնտեսության համաշխարհային ֆորումի նախագահն ասել է.«Պետք է ընդհանուր պատկերացում կազմել Եվրոպայի հարցերի մասին։ Դա վերաբերում է եվրոպական երկրներին և ԱՄՆ-ը դերակատարություն չունի այդ հարցում»:

«Եվրոպան չկարողացավ համագործակցել Ռուսաստանի հետ և հենց այդ սխալը կողմերի միջև լարվածության առաջացմանը հանգեցրեց»․ասել է Ֆիլիպ Ռոսլերը:

Այժմ սրվել են Մոսկվա-Արևմուտք հարաբերությունները: