Կոլումբիայում զինյալների կողմից հավաքագրված ութ երեխայի են ազատել
https://parstoday.ir/hy/news/world-i49297-Կոլումբիայում_զինյալների_կողմից_հավաքագրված_ութ_երեխայի_են_ազատել
Կոլումբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փրկել է Ազգային ազատագրման բանակ (ELN) ձախ ռադիկալ խմբավորման կողմից հավաքագրված ութ երեխայի, հաղորդում է BBC-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2017 06:49 Asia/Tehran
  • Կոլումբիայում զինյալների կողմից հավաքագրված ութ երեխայի են ազատել

Կոլումբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փրկել է Ազգային ազատագրման բանակ (ELN) ձախ ռադիկալ խմբավորման կողմից հավաքագրված ութ երեխայի, հաղորդում է BBC-ն:

1984թ. ստեղծված կազմակերպությունը երկրորդ զինված խմբավորումն է Կոլումբիայում: Նախարարությունը հրապարակել է որոշ մանրամասներ ռազմական գործողության ժամանակ հայտնաբերված անչափահաս մարտիկների մասին:

Հայտարարությունում ասվում է, որ ELN-ը շարունակում է խախտել մարդու իրավուքնները՝ ուժով հավաքագրելով երեխաներին: Ութ անչափահասները վերցվել են պետության պաշտպանության տակ: Գործողության ժամանակ կառավարական ուժերը ձերբակալել են նաեւ խմբավորման 12 չափահաս զինված անդամների:

Ազգային ազատագրման բանակը կառավարության դեմ կռվում է արդեն ավելի քան հինգ տասնամյակ: Հաշտության շուրջ բանակցությունները դադարեցվեցին հոկտեմբերին, երբ զինյալները հրաժարվեցին ազատ արձակել նախկին պատգամավոր Օդին Սանչեսին, որին պատանդ են պահում:

News.am