Մոսկվան հուսով է, որ ԵՄ-ը կփոխի դիրքորոշումները
ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովն ասել է.«Այս միությունը վեց ամիսը մեկ նոր դիրքորոշումներ ներկայացնելու հնարավորություն ունի, սակայն ամեն անգամ կորցնում է այն»:
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, նշելով որ Արևմուտքը պիտի վերանայի իր դիրքորոշումները, ռուս պաշտոնյան հավելել է.«Վեց ամիսը մեկ, երբ երկարաձգվում է շրջափակումների ժամկետը, Արևմուտքը կորցնում է դիրքորոշումների փոփոխության հարցում ընձեռված շանսը: ԵՄ երկրներին առավել հետաքրքրում է իրենց շարքերում միաբանության պահպանումը, որպեսզի ուրիշ մեկը չկարողանա խախտել այն: Միայն դա է կարևոր նրանց համար: Իսկ ԵՄ որոշումների բովանադակությունն այնքան էլ կարևոր չէ»:
Չիժովը հույս է հայտնել, որ նոր տարում ՌԴ-ի և Արևմուտքի հարաբերությունները կբարելավվեն :
Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրումը պատճառ է դարձել, որ ԵՄ-ն Մոսկվայի դեմ շրջափակումներ կիրառի:
Դիմելով պատասխան քայլի, ՌԴ-ն նույնպես շրջափակումների է սահմանել ԵՄ-ի դեմ: