Պապը թողություն է խնդրել մանկապղծության զոհերից
https://parstoday.ir/hy/news/world-i49534-Պապը_թողություն_է_խնդրել_մանկապղծության_զոհերից
Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետը դատապարտելով հոգևորականների կողմից մանկապղծության դեպքերը, դրանց զոհերից թողություն է խնդրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2017 04:32 Asia/Tehran
  • Պապը թողություն է խնդրել մանկապղծության զոհերից

Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետը դատապարտելով հոգևորականների կողմից մանկապղծության դեպքերը, դրանց զոհերից թողություն է խնդրել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆրացիսկոս Պապը կաթոլիկ աշխարհի բոլոր արքեպիսկոպոսներին ուղղված նամակում հայտարարել է, որ եկեղեցին թողություն է հայցում որոշ հոգևորականների կողմից սեռային բռնության ենթարկված իր զավակների կրած ցավերի ու տառապանքների համար:

«Այս հանցանքը ամոթանք է համարվում եկեղեցու համար, քանի որ այդ երեխաներին խնամելու պատասխանատվությունը ստանձնած անձինք ոչնչացրել են նրանց արժանապատվությունը»,-ասված է նամակում:

Պապն այդ նամակում արքեպիսկոպոսներին կոչ է արել նման մեղք գործողների  հանդեպ կտրուկ մոտեցում ցուցաբերել:

Վերջին տարիներին բացահայտվել են կաթոլիկ եկեղեցու հոգևորականների կողմից աշխարհի տարբեր երկրներում իրականացված մանկապղծության բազմաթիվ դեպքեր: Միայն մեկ տարում Վատիկանն այդ հարցով 800 բողոք է ստացել: Իսկ անցած տասը տարվա ընթացքում նման մեղադրանքի համար կարգալույծ են արվել 900 հոգևորականներ:

Վատիկանը 2013 թվականին հայտարարեց, որ տարեկան գրանցվում է կաթոլիկ եկեղեցու հոգևորականների կողմից մանկապղծության  600 դեպք: