Մարին Լե Պենը ԵՄ-ին կոչ է արել հրաժարվել եվրոյից
Հունվար 04, 2017 15:00 Asia/Tehran
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում երկրի ազգային պարտքը կվերահաշվարկվի նոր արժույթով, հաղորդում է Reuters գործակալությունը:
Քաղաքական գործիչը նաև կոչ է արել հրաժարվել եվրո միասնական արժույթից և սկսել օգտագործել էքյու՝ դրամական միավոր, որը օգտագործվել է ԵՄ արժութային համակարգում 1979-1988թթ.:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անկացվելու են երկու փուլով՝ 2017թ. ապրիլի 23-ին և մայիսի 7-ին:
1in.am
Պիտակ