Շուլցը ահազանգել է ԵՄ-ի առջև ծառացած խնդիրների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i49777-Շուլցը_ահազանգել_է_ԵՄ_ի_առջև_ծառացած_խնդիրների_կապակցությամբ
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը զգուշացրել է, որ Բրեքզիթի և աջակողմյանների ձեռնարկած քայլերի պատճառով Եվրամիությունը հայտնվել է բազում խնդիրների առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2017 14:06 Asia/Tehran
  • Շուլցը ահազանգել է ԵՄ-ի առջև ծառացած խնդիրների կապակցությամբ

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը զգուշացրել է, որ Բրեքզիթի և աջակողմյանների ձեռնարկած քայլերի պատճառով Եվրամիությունը հայտնվել է բազում խնդիրների առջև:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը  բրիտանական Գարդիան թերթին տված հարցազրույցում ասել է.«Քանի որ եվրոպական երկրների ղեկավարները ԵՄ-ի կողմնորոշման հարցում  չեն կարողանում համոզել իրենց քաղաքացիներին, այդ միությունը հայտնվել է բազում խնդիրների առջև»:

Եվրախորհրդարանի նախագահի խոսքերով՝ ազգային կառավարությունները չունեն քաղաքական համարձակություն պոպուլիստ աջակողմյաններին դիմակայելու համար:

«Եվրամիության քաղաքական կառուցվածքը փոփոխությունների կարիք ունի: Բրյուսելում դիվանագետները թերագնահատել են արևելյան և արևմտյան Եվրոպայի երկրների միջև մշակութային տարբերությունները»,ասել է Մարտին Շուլցը: