Ինչու են քրիստոնյաները Սուրբ Ծնունդը տարբեր օրերի նշում
https://parstoday.ir/hy/news/world-i49834-Ինչու_են_քրիստոնյաները_Սուրբ_Ծնունդը_տարբեր_օրերի_նշում
Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծնունդը տարբեր օրերի նշում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2017 07:48 Asia/Tehran
  • Ինչու են քրիստոնյաները Սուրբ Ծնունդը տարբեր օրերի նշում

Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծնունդը տարբեր օրերի նշում:

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:

Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել:

Բանն այն է, որ ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը:

Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:

Ռուս Ուղղափառ եկեղեցին, ինչպես նաև բոլոր ուղղափառ եկեղեցիները, Ս. Ծնունդը ևս նշում են դեկտեմբերի 25-ին կաթոլիկ եկեղեցու հետ միասին: Իսկ հունվարի 7-ին այդ եկեղեցիներում նշվում է Աստվածհայտնության տոնը և Սուրբ Մկրտությունը։

Հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները:

a1plus.am